Ողնուծուծով զինվորական․ Ինչ կենսագրություն ունի ԱՀ ԱԽՔ նորանշանակ քարտուղարը․ Մանրամասներ

Ներքաղաքական

Հայրենասեր, ողնուծուծով զինվորական, ապաքաղաքական կերպար։ Այսպես են բնութագրում արցախցիները ԱՀ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արարատ Մելքումյանին։

Արարատ Մելքումյանը ծնվել է 1973 թվականի փետրվարի 1-ին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղում։ Ընտանիքը բաղկացած է եղել վեց երեխայից։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի իրավաբանական ինստիտուտի հեռակա բաժինը։ 1991 թվականին զորակոչվել է Խորհրդային բանակ։ Մեկ տարի անց վերադարձել է Մարտունի քաղաք և ընդգրկվել Կարմիր Շուկայի ինքնապաշտպանական ջոկատում։ Նրա հրամանատարներն են եղել Մոնթե Մելքոնյանն ու Մովսես Հակոբյանը։

Եղել է վաշտի հրամանատար, 1994 թվականին պարգևատրվել է Արցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի համազորային ակադեմիայում, որից հետո աշխատանքի անցել Արցախի պաշտպանության բանակի խոշոր զորամիավորումներից մեկում։

Եղել է Արցախի N զորամասի հրամանատար։

2016 թվականին իր ջոկատի հետ մասնակցել է Քառօրյա պատերազմին և պարգևատրվել Հայաստանի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

2018 թվականի փետրվարին նշանակվել է ՀՀ ՊՆ 1-ին զորամիավորման հրամանատար։

2019 թվականի հուլիսից Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարն էր։

2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից Արարատ Միքայելի Մելքումյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի