Ձեզ ավելի հաճելի է քաղցր սուտն ու 3000 դրամի ավելացրած թոշակը, որ վայելեք նոր ցեղասպանությունից առաջ. Նաիրի Հոխիկյան

Թեմա

Եկեք իրար չխաբենք․ մեծ պատերազմը շատ մոտ է․․․

Ինձ հաճախ են դիմում մեր հայրենակիցները, թե վտանգների մասին անընդհատ խոսելով՝ մարդկանց վախեցնում եմ, իրենք քուն ու դադար չունեն։ Վերջին օրերին մի քանի խոսակցությունների ժամանակ հասկացա, որ մեր հանրության ծայրահեղ մեծամասնությունը թքած ունի հայրենիքի ու նույնիսկ իր զավակների վրա, կարևորը Նիկոլն  իր թոշակը 3000 դրամով բարձրացնի։ 

Դրա համար ստիպված եմ ավելի դաժան լինել ու ասել․

Այո, պատերազմը սարերի հետևում չէ։ Թշնամու թիրախում առաջին փուլում Վարդենիսը, Ջերմուկը, Երասխն ու Սիսիանն են։ Նպատակ ունենալով կտրել Սյունիքի մարզը և այդկերպ Հայաստանը երկու մասին բաժանել՝ ադրբեջանաթուրքական ահաբեկիչները ծրագրել են միաժամանակ գրավել Վարդենիսից Ճամբարակ տանող ճանապարհն ու հասնել մինչև Սևանա լիճ։ 

Երրորդ ուղղությունը Նախիջևանից դեպի Երասխ հատվածն է, որտեղ ադրբեջանական զորքը ավելի վաղ դիմացի բարձունքից մի հատված իջել է ներքև ու դիրքավորվել, և այդ դիրքը միջպետական ճանապարհից 1-2 կմ է հեռու։ Այդ հատվածում թշնամին նպատակ ունի արագ հարձակմամբ գրավել ճանապարհը և փաստացի 3 մասի բաժանել Հայաստանը՝ թիրախավորելով նաև Վեդիի ճանապարհը։ 

Դեռևս 2022թ․ սեպտեմբերից թուրքական մոտ 10,000-ոց զորքը Նախիջևանի Սադարակում է։ 

2022-ի դեկտեմբերից թուրքական 45,000-ոց զորքը Գանձակում (Կիրովաբադ) ու Քարվաճառում է՝ սպասելով Վարդենիսի ու Ջերմուկի վրա հարձակման հրամանի։ 

Զորքի կուտակումներ կան նաև Սիսիանի ուղղությամբ՝ Իշխանասարի մոտ։ 

Սիրելի հայրենակիցներ, ուզում եք՝ գիշերը անհանգիստ քնեք, ուզում եք՝ սարսափելի երազներ տեսեք։ Բավական է ձեզ խնայելով ոտնատակ տանք մեր երկիրը։ 

Անհայրենիք ու փողապաշտ ամբոխի պատճառով արդեն իսկ շատ բան ենք զիջել։ Արցախի մեզ մնացած հատվածի գոյությունը, եթե կուզեք ճիշտ իմանալ, խիստ կասկածի տակ է։ Մեր պաշտելի ու սիրելի հայերի անտարբերության պատճառով այսօր 120,000 հայ Արցախում սովամահ է լինում, իսկ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Մարտունիում ու մյուս տեղերում մարդիկ ճոխ նոր տարի են անում, մատնացույց անում, թե Նիկոլ Փաշինյանը ասֆալտ է անում։ 

Այդ ասֆալտով վաղը թուրքական տանկերն են գալու, որ ձեր տների մեջ ձեզ պայթեցնեն, իսկ դուք հրճվում եք Թուրքիայի ու Բրիտանիայի տված փողերով, որ ձեզ բաժանում են սատանայի ծնունդներն ու առնում ձեր հոգիները, ձեր ազգությունն ու ձեր սրբությունները։ 

Այո, պատերազմ լինելու է և շատ շուտով։ Թշնամին հիմա էլ վերջին զորավարժություններն է անում Կարսում՝ լայնածավալ հարձակումից առաջ։ Եղանակը մի փոքր տաքանա, թշնամին գործի կանցնի։ 

Ուզո՞ւմ եք ապրել։ 

Կասկածում եմ, որ ուզում եք։ Ձեզ ավելի հաճելի է քաղցր սուտն ու 3000 դրամի ավելացրած թոշակը, որ վայելեք նոր ցեղասպանությունից առաջ։ 

1915-ին արված մի լուսանկար կա, երբ թուրքը գլխատում է մի խումբ հայերի, կողքին կանգնած մեկ այլ խումբ հայերի կերակուր են տալիս նույն այդ թուրքերը։ Ու դեռևս չգլխատված այդ խումբ հայերը այնպիսի հրճվանքով են նայում ֆոտոխցիկին՝ չհասկանալով, որ իրենց կերակրում են մորթելուց առաջ։ 

Ուզո՞ւմ  եք ապրել։ 

Պատրաստվեք մեծ կռվի, հայրենական կռվի, կյանքի ու մահու կռվի։ Պատրաստվեք զոհել ամենաթանկը։ 

Այլևս նրբորեն չեմ ասելու ճշմարտությունը, որ դուք հանգիստ քնեք։ Մի քնեք, որ հասկանաք, թե ինչ ենք զգում մենք հայրենիքի ու առաջնագծի համար զօրուգիշեր չարչարվելիս, մի քնեք, որ հասկանաք, թե ինչի համար զոհվեցին ծանոթ ու անծանոթ այդքան լույս տղաներ ու աղջիկներ։ 

Մի քնեք, որ մի քիչ էլ դուք հայ լինեք։

https://t.me/nairihokhikyan/1875

https://iravunk.com/sim/?p=245624&l=am/
Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում