Ռոնալդուի շնորհիվ սաուդյան ֆուտբոլը հայտնվել է աշխարհի քարտեզում. Դուայթ Յորք
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի նախկին ֆուտբոլիստ Դուայթ Յորքը մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը «Ալ Նասր».
«Ի տարբերություն գոլֆի խաղացողների, որոնք այնտեղ են մեկնում ընդամենը մի քանի օրով, Ռոնալդուն ապրելու եւ աշխատելու է Սաուդյան Արաբիայում, որպեսզի պահպանի իր ժառանգությունն ու տարածաշրջանում ֆուտբոլն ավելի լավը դարձնի։
Դա արդեն ունեցել է անհրաժեշտ արդյունքը, բոլորն այժմ խոսում են Սաուդյան Արաբիայի մասին։ Նրա շնորհիվ սաուդյան ֆուտբոլը հայտնվել է աշխարհի քարտեզում։ Ռոնալդուն անպայման այնտեղ կստեղծի իր ժառանգությունը եւ կշարունակի լինել հաջողակ, որովհետեւ կենտրոնանա ֆուտբոլի վրա», – ասել է մանկունյանցիների նախկին ֆուտբոլիստը։

