Բեքհեմի որդին տեղափոխվեց անգլիական «Բրենթֆորդ»
ՍպորտԱնգլիական «Բրենթֆորդը» ձեռք է բերել Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեւիդ Բեքհեմի որդուն՝ Ռոմեո Բեքհեմին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
«Բրենթֆորդը» 20-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է կես տարվա վարձակալության պայմանագիր։ Ռոմեո Բեքհեմն ամերիկյան «Ինտեր Մայամիի» խաղացող է։ Ակումբի համասեփականատերը Դեւիդ Բեքհեմն է։
Ռոմեո Բեքհեմը հանդես կգա «Բրենթֆորդի» երկրորդ թիմում։
«Ինտեր Մայամիի» երկրորդ թիմում Ռոմեո Բեքհեմը մասնակցել է 26 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

