Եթե Արցախում կյանքեր են վտանգված, ապա Հայաստանում եւս ապահով չէ. Աննա Մանգասարյան

Հանդիպում

Արցախցի ԱՆՆԱ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԸ գրեթե մեկ ամիս է, ինչ մնացել է Երեւանում եւ ստիպված է իր անչափահաս երեխայից հեռու ապրել՝ Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհի փակ լինելու պատճառով: Այս մասին «Իրավունքը» զրուցել է նրա հետ։

- Ստեղծված իրավիճակում Արցախի թիվ մեկ գործողությունը ո՞րը պետք է լինի։

- Ես հասկանում եմ, որ Արցախը նախ եւ առաջ պետք է Հայաստանի հետ այդքան հույս չկապի, միջազգային ատյանների, կառույցների հետ իր գործողությունները ծավալի, քանի որ Հայաստանի իշխանություններն իրենց պահվածքով եւ գործողություններով հասկացնում են, որ իրենք ձեռքերը լվացել են Արցախից: Որպես քաղաքացի՝ ես այդպես եմ մտածում։

- Տիկին Մանգասարյան, այսինքն՝ Հայաստանի վրա այլեւս հույս չե՞ք դնում։

- Ես չեմ կարող միանգամից հույսս կտրել, գուցե ինչ-որ բան անի, քանի որ նա է հանդիսանում Արցախի երաշխավորը։ Նա է ասել, որ սկսում է բանակցությունները զրոյական կետից, նա է Արցախը հասցրել այս վիճակին։ Դե հիմա թող իր արածի տակից մի կերպ դուրս գա, առանց որեւիցե տարածքի զիջման, թող ճանապարհի հարցը կարգավորի։ Չլինի այնպես, որ նա Արցախի ճանապարհների բացումը կապի ինչ-որ տարածքների հանձման հետ՝ ասելով, որ 120 հազար մարդու կյանք փրկեցի։ Այդ գնով պետք չի 120 հազար մարդու կյանք փրկել։ Պետք է հարցը կարգավորել՝ առանց տարածքային զիջումների։ Ցանկալի է, որ դիվանագիտական ճանապարհներով կարողանան հարցին լուծում տալ։

- Ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում, հնարավո՞ր է հարցը լուծել խաղաղ ճանապարհով։

- Դա ամենացանկալին է, բայց ինչքան ձգձգվում է խաղաղ ճանապարհով լուծումը, դժվար եմ պատկերացնում։ Բայց դեռ հույս ունեմ, որ խաղաղ ճանապարհով կլուծվի հարցը։

- Ներկա պահին որտե՞ղ է գտնվում ձեր երեխան, ի՞նչ պայմաններում։ Սննդային, դեղորայքային պաշարներ կա՞ն։

- Երեխան գտնվում է Արցախում ՝ մեր տանը ՝ իր հայրիկի մոտ: Սնունդ որոշ չափով կա, սակայն ելնելով ստեղծված իրավիճակից՝ գնալով այդ հարցը շատ է սրվելու։ Խանութներում պարենային ապրանքներ չկան։ Հերթը հասել է կենցաղային ապրանքներին։ Դեղորայքային պաշարներ ընդհանրապես չկան։ Երեկ երեխային դեղ էր հարկավոր, ամուսինս ման է եկել ամբողջ քաղաքում եւ սովորական նոշպա չի կարողացել գտնել։ Հիգենայի պարագաներ ընդհանրապես չկան։

- Եթե ճանապարհը բացվի կշարունակե՞ք ապրել Արցախում։ Չէ ՞որ ամեն րոպե կարող է վտանգվել ոչ միայն Ձեր, այլեւ Ձեր ընտանիքի անդամների կյանքը։

- Միանշանակ՝ այո, ես ուրիշ տարբերակ չեմ տեսնում։ Եթե վերցնենք, որ Արցախում կյանքեր են վտանգված, ապա Հայաստանում եւս ապահով չէ։ Եթե բոլորս այդպես մտածենք եւ երկիրը լքենք, իսկ ո՞վ է պահելու մեր երկիրը։ Չպետք է տրվենք նրանց սադրանքներին։ Ադրբեջանը հենց ձգտում է հայաթափել Արցախը եւ ունենալ Արցախ՝ առանց հայի։ Իսկ ինչքանով է ճիշտ, որ մենք պարենք նրանց նվագի տակ։ Իմ շրջապատում չկա մարդ, որ այս սադրանքից հետո մտածի Արցախը լքելու մասին։

ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=245548&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ