Կնոջ բնավորությունը` ըստ ծննդյան ամսվա

Ախ կանայք

Ահա այն, ինչ մեկին կարող է դարձնել ուժեղ և բարի, մյուսին՝ հնարամիտ և չար: Այս անգամ ներկայացնում ենք կնոջ բնավորությունը՝ ըստ ծննդյան ամսվա:

Հունվար

Սա ամենահամբերատար և զուսպ կանանց ծննդյան ամիսն է: Միևնույն ժամանակ, այսպիսի կանայք կարող են ունենալ տղամարդկային և անհողդողդ բնավորություն: Նրանք չեն բողոքի և չեն կիսվի, այլ կգերադասեն հպարտ և ինքնուրույն լուծել պրոբլեմները: Հունվարյան կանայք տաղանդավոր են խոհանոցում, բայց չեն սիրում զբաղվել մաքրությամբ:

Փետրվար

Սա դժվար բնավորությամբ, համառ կանանց ծննդյան ամիսն է: Նրանց մոտ նյարդային պոռթկումներ են լինում, բայց միևնուն ժամանակ՝ առկա է բավականին բարձր ինքնատիրապետումը: Նրանք երբեք չեն վախենում դժվարություններից և արագ որոշումներ են կայացնում, որոնք միշտ չէ, որ ճիշտ են լինում: Նեղացկոտ են: Լավ մանիպուլյացիաներ են անում մարդկանց հետ, դրա համար նրանց մոտ լավ կարիերա է ստացվում: Շատ են սիրում երեխաներին:

Մարտ

Ամենազգայուն կանանց ծննդյան ամիսն է: Նրանք շատ դյուրազգաց են և շուտ վիրավորվող, որի պատճառով էլ հաճախ համառություն են դրսևորում, որն արդյունքում իրենց է վնաս պատճառում: Շատ կասկածամիտ են և իրենց դժբախտ են համարում: Այս կանանց, ամաչկոտության պատճառով, իրոք դժվար է հաջողության հասնել: Բնությունն այս կանանց օժտել է նրբությամբ և հմայքով, որով էլ նրանք դեպի իրենց են քաշում տղամարդ-պաշտպաններին:

Ապրիլ

Այս ամսին ծնված կանայք տարբերվում են բնավորության այնպիսի գծերով, ինչպիսիք են խիզախությունը, հաստատակամությունը և նպատակասլացությունը: Իդեալական լրացում է հանդիսանում ողջամտությունը և գործիմացությունը: Այս մարդիկ միշտ գիտեն, թե ինչ են ուզում, դրա համար դանդաղ, բայց հաստատ հասնում են ցանկալիին և բացարձակապես չեն տանում անկայունությունը: Էմոցիաները և զգացմունքները միշտ հետ են գիտակցությունից:

Մայիս

Իշխող և պահանջկոտ, անզիջում և վճռական կանայք են: Վիրավորանքը չեն ներում, դրա համար կարող են հեշտությամբ բաժանվել ամուսնուց, չնայած հետո փոշմանում են: Սրանք համառ կանայք են, լիդերի որակներով, որի պատճառով նրանց ավելի հեշտ է զբաղեցնել ղեկավարի աշխատասենյակը, քան ամուսնանալ: Ամենակարևորը նյութական վիճակն է:

Հունիս

Այս ամսին ծնված կանանց գլխավոր գիծը զգուշավորությունն է: Հաճախ այսպիսի մարդիկ շուտ վիրավորվող և կասկածամիտ են, բայց դրա հետ մեկտեղ՝ այնքան բարի են, որ երբեք վրեժ չեն լուծի: Չեն սիրում կոնֆլիկտներ: Արարքները կատարում են տրամադրության ազդեցության տակ:

Հուլիս

Այս ամսին ծնվում են ամենահամեստ և ամաչկոտ կանայք: Ամբողջ նրանց կյանքը որոշում է տրամադրությունը: Համեստ են և ռոմանտիկ, կարողանում են շատ խորը զգալ, բայց երբեք չեն ցուցադրում դա: Հուլիսյան կանանց համար ամենագլխավորը կյանքում տունն է և ընտանիքը:

Օգոստոս

Ամենահպարտ և անկախ կանայք ծնվում են օգոստոսին: Նրանք նույնպես բարի են և ազնվաբարո, բայց իշխանատենչ են և էությամբ առաջնորդ: Սիրում են լինել ուշադրության կենտրոնում, բայց անկախ են: Ունեն մեծ խարիզմ, և, չնայած այն բանին, որ միշտ գրավում են տղամարդկանց, շատ են գնահատում ընտանեկան հարաբերությունները: Շատ ազնիվ են, դրա համար էլ հաճախ խաբված են լինում:

Սեպտեմբեր

Այս ամսվա բռնկվող և էմոցիոնալ կանայք առանձնանում են իրենց նպատակասլացությամբ և հաշվենկատությամբ: Ծայրահեղ ինքնավստահ են և ժլատ, դրա համար էլ դժվարությամբ են բաժանվում պարտքերից: Սիրում են լինել կոլեկտիվում, բայց միշտ հիշում են իրենց օգուտի մասին: Շատ խանդոտ են և անկախ, մեծ մաքրասեր են և կարողանում են համեղ պատրաստել:

Հոկտեմբեր

Պարզ են շփման մեջ, պատասխանատվության մեծ զգացումով են, սրամիտ են: Գործիմաց են, բայց անշահախնդիր են ընկերների հետ և մեծահոգի են: Որոշումներ կայացնում են ամեն ինչ լավ քննելուց հետո: Լավ հիշողություն ունեն: Այս կանայք շատ սկզբունքային են և չեն ներում դավաճանությունը, չնայած միշտ աշխատում են պահպանել ընտանիքը:

Նոյեմբեր

Շատ հաշվենկատ, ինքնասեր և էգոիստ կանայք են: Նրանց ամուսինները պետք է համակերպվեն, որ իրենց կարծիքը հազվադեպ է հաշվի առնվելու: Խնայող են և տնտեսող: Կարողանում են սիրել ուժեղ և խորը:

Դեկտեմբեր

Էմոցիոնալ կանայք` պայթյունավտանգ բնավորությամբ: Համառ և խիզախ, անկախ և ուղիղ, նրանք կհասնեն հաջողության` հաղթահարելով յուրաքանչյուր արգելք: Շատ շփվող են, ռոմանտիկ, իդեալիստական և լավ ընկերուհի են: Խնայող չեն և բռնկվող են, դրա համար էլ ընտանեկան կյանքում հաճախ դժվարություններ են ունենում:

 
https://iravunk.com/sim/?p=245531&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան