Անհրաժեշտ է կոտրված մեջքը բուժել, հետո մոտենալ ծանրաձողին․ ԱՀ ԱԺ պատգամավորը՝ Լաչինի միջանցքը կռվով բացել բացականչողներին

Հանդիպում

Արդեն 26-րդ օրն է ինչ Արցախը իր 12․0000 հազար բնակչով գտնվում է թշնամու պաշարման մեջ, ինչպե՞ս են մեր հայրենակիցները կարողանում հաղթահարել շրջափակումն ու իր հետ եկած խնդիրները, ինչպե՞ս են տեսնում ստեղծված իրավիճակի ելքը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԱՀ ԱԺ անկախ պատգամավոր ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։

-Պարոն Հովհաննիսյան ինչպե՞ս է արցախցին դիմակայում շրջափակմանը, ինչպիսի՞նն է իրականում հումանիտար եւ հոգեբանական վիճակը Արցախում, որքա՞ն կդիմակայի Արցախը ստեղծված իրավիճակում։

- Դեկտեմբերի 12 ից ինչպես գիտեք փակ է Լաչինի միջանցքը, որը համաձայն 2020թ նոյեմբերի 9 եռակողմ համաձայնագրով գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի ուղիղ պահպանության տակ ու այս 26 օրերի ընթացքում Արցախը հաղթահարում է բազմաթիվ դժվարություններ՝ կենցաղային, սոցիալական, առողջապահական , տնտեսական և բազում այլ ոլորտների ուղղությամբ։ Չնայած առկա դժվարություններին, առօրյա խնդիրներին՝ ժողովուրդը տոկուն է, որևէ պանիկա չկա, լոկ մտահոգություն և հնարավոր լուծումների շուրջ քննարկումներ են՝ հանրային տրանսպորտում, կանգառում, աշխատասենյակում և կամ հարևանների հետ ազատ ժամերին։ Հայ ծողովուրդը իր բազմադարյա ընթացքի ժամանակ բազում նման պահեր է ունեցել, և հիմա էլ մեր միասնականությամբ, փոխադարձ ջերմությամբ, հաղթահարելու ենք նաև այս փորձությունը։

Դատարկ կամ էլ կիսադատարկ դարակները չեն ընկճում ժողովրդին։ Խոզի միսը դեռ կա, կուրկուտը կա, լավ տնական օղին ու թթուն կա, հումորը, կա հետևաբար թող Ալիևը մտածի իր միլիարդների մասին,  մենք կորցնելու բան չունենք բացի հայրենիքը, որը որևէ մեկին զիջելու մտադրություն նույնիսկ նորածինները չունեն։ Եվ այն մարտավարությունը, որ ընտրել էին Ադրբեջանի հատուկ ծառայությունները այլևս պարզ է ոչ միայն ողջ հայության, այլև ամբողջ ժողովրդավար հասարակություններին, ուստի լավ կլինի ադրբեջանցիները վերջացնեն իրեն «էկոլոգիա» կոչվող օպերացիան։

-Որո՞նք են Լաչինի միջանցքի փակման տակ թաքնված թշնամու իրական նպատակները։ Կարծիքներ են հնչում, որ Լաչինի միջանցքը միայն պատերազմով կբացվի, որքանո՞վ եք հնարավոր համարում այդ սցենարը։

-Այդ տեսակետները, որ հաճախ հնչում են հայկական քաղաքական դաշտում, թե պիտի ուժով բացենք Լաչինի միջանցքը, մի քիչ անլուրջ են հնչում, եթե պիտի Լաչինի միջանցքը ուժով բացենք, կլինի՞ միանգամից հասնենք Քուռ, Արաքսի խառնարան։ Լրջանալը ոչ մեկին դեռ վնաս չի տվել։ Նախ անհրաժեշտ է կոտրված մեջքը բուժել, հետո մոտենալ ծանրաձողին։ Իմ կարծիքով փակված միջանցքը պիտի բացվի դիվանագիտական և քաղաքական ճնշմամբ։ Զենք վերցնելը կա ու կա։

-Պարոն Հովհաննիսյան, Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ռեալ հնարավորություններ տեսանելի՞ են։

-Եթե կա համապատասխան քաղաքական որոշում Ադրբեջանի կողմից չխփել օդանավերը, ապա այ՛ո, ուղղակի ինչ ձևաչափով է լինելու դիսպետչերների աշխատանքը՝ կդժվարանամ ասել։ Մի հանքի շահագործմանը հետ կապված խնդիրներ են առաջացրել, որը կարծես թե անլուծելի խնդիր է թվում այս պահին, ուր մնաց առանց քաղաքական երկխոսության այդ հարցը փորձենք լուծել։

Դեռ վառ են այն հիշողությունները, երբ օդանավակայանի նոր շենքի և վազքուղու շինարարությունից հետո հույսով սպասում էինք առաջին թռիչքին, որը այդպես էլ չիրականացված և դա այն դեպքում, երբ երկնակամարում չէր էլ նշմարվում հնարավոր այն պատկերը ինչը հիմա ունենք։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 
https://iravunk.com/sim/?p=245514&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ