Գերադասում եմ այլևս չխոսել Մեսսիի մասին. Լապորտա
Սպորտ«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան դարձյալ անդրադարձել է Լիոնել Մեսսիի՝ կատալոնական ակումբը լքելու պատճառներին.
«Ես պետք է «Բարսելոնան» վեր դասեի պատմության ցանկացած ֆուտբոլիստից: Տնտեսական ճգնաժամի պայմաններում ես չէի կարող նրան պահել:
Կարծում եմ՝ ակումբի համար լավագույն որոշումն էր: Հիմա նա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է, և ես գերադասում եմ այլևս չխոսել նրա մասին: Մենք կենտրոնացած ենք մեր ծրագրերի վրա:
Ես կցանկանայի, որ ամեն բան այլ կերպ ավարտվեր, մի քանի տարբերակներ կային, սակայն արդար չէ խոսել դրանց մասին: Մենք կապ ենք պահպանում»,- Լապորտայի խոսքը մեջբերում է Cadena Ser-ը:

