«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հերթական միջադեպը Մասիսի քաղաքապետարանում. կասկածյալը բաժնի պետն է, տուժածը հոսպիտալացվել է

Պատահար

Հունվարի 2-ին ոստիկանության Մասիսի բաժնում Մասիսի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրոսկրի վզիկի միջտամբիոնային փակ կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 73-ամյա Ռուբեն Ն․-ն է, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է դեկտեմբերի 30-ին Մասիսի քաղաքապետարանի դիմաց վայր ընկնելու հետևանքով։

Կայքի տեղեկություններով ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ Ռուբեն Ն․-ի հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։

Օպերատիվ տվյալներով ճշտվել է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Մասիսի համայնքապետարանի ճարտարապետաշինարարական բաժնի պետ Լյովա Գ․-ն 3-րդ հարկում գտնվող իր աշխատասենյակում Ռուբեն Ն․-ի տան հատակագծի հարցի շուրջ վիճաբանել է, որի ընթացքում բռնել են նրա ձախ ձեռքի նախաբազուկը, հրել` ասելով՝ դուրս արի աշխատասենյակից։

Հրելու հետևանքով Ռուբեն Ն․-ն վայր է ընկել և ստացել նշված մարմնական վնասվածքները։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան