Խաղաղ բնակչության անմարդկային շրջափակման հումանիտար ճեղքում. Արտակ Զաքարյան

Թեմա
Դավադիր Նիկոլի փոխարեն, իրեն հարգող ցանկացած հայրենատեր ղեկավար այս իրավիճակում առնվազն կաներ հետևյալը:
Հայաստանի իսկական վարչապետը, իր երկու փոխվարչապետերի հետ միասին, Երևանի Էրեբունի օդանավակայան կհրավիրեր ՀՀ ում հավատարմագրված դեսպաններին, ՄԱԿ-ի, Կարմիր Խաչի ինչպես նաև օտարալեզու ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:
Նա բոլորի ներկայությամբ ևս մեկ անգամ մանրամասն կբացատրեր Արցախում ստեղծված հումանիտար աղետը, Ադրբեջանից սպառնացող ցեղասպանական վտանգը, 120.000 մարդու ճակատագրով զբաղվելու հայության պատրաստակամությունն ու միջազգային հանրության գործնական քայլերի անհրաժեշտությունը: Այնուհետև կհայտարարեր ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈւԹՅԱՆ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԲԼՈԿԱԴԱՅԻ ՃԵՂՔՄԱՆ ՀՈւՄԱՆԻՏԱՐ ԾՐԱԳՐԻ մեկնարկի մասին և սնունդով ու դեղորայքով բեռնված առաջին երեք քաղաքացիական ուղղաթիռներով, Լաչինի 5 կմ-անոց միջանցքով (ՌԴ ԽԱ պատասխանատվ. գոտի) կթռչեր Ստեփանակերտ: Վստահ եմ, որ Կարմիր խաչի և ՄԱԿ ներկայացուցիչները ևս կմիանային առաջին համատեղ թռիչքին:
Ադրբեջանը ոչ մի կերպ չէր կարող խոչնդոտել հումանիտար ճեղքման ծրագրին: Նման կերպ քաղաքակիրթ աշխարհի համար կստեղծվեր կեղծ բնապահպանական ակցիայով հայության ֆիզիկական սպառնալիքի դեմ պայքարելու հարցում Հայաստանի կառավարության կողքին աներկբա կանգնելու իրական հնարավորություն: Ես վստահ եմ, որ ՀՀ ԱԳՆ լավ աշխատանքի դեպքում, Երևանում նստավայր ունեցող դեսպանատներից շատերը ևս կմիանային և իրենց վրա կվերցնեին ուղղաթիռային մեկական հումանիտար բեռ պատրաստելու և թռիչքները խրախուսելու հարցերը:
Ադրբեջանն այևս չէ´ր կարողանա աշխարհին ստել, Արցախի հետ ցամաքային հաղորդակցության բաց լինելու մասին: Չի´ կարող միջազգային որևէ հարթակում բողոքարկել ՀՀ հակաճգնաժամային հումանիտար ծրագիրի դեմ: Չի կարող նոր ագրեսիայի գնալ, առավել ևս չի կարողանա որևէ կերպ արդարացնել ցեղասպանական վտանգի տանող իր անմարդկային քայլերը:
Քանի դեռ Հայաստանում չկա իրական իշխանություն, իսկ կապիտուլյանտները` խաղաղապահների վրա մեղքը բարդելով անում են միայն ձևական հայտարարություններ, Ադրբեջանը չի բացելու Արցախի միակ զարկերակը: Բացի այդ, տարբեր պատրվակներով Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի փակել-բացելը դառնալու է ադրբեջանական շանտաժի և պահանջատիրության առանցքային գործիքներից մեկը` եթե այլընտրանքային ճանապարհների խնդիրը չլուծվի:

https://iravunk.com/sim/?p=245454&l=am/
Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում