Արցախի շրջափակումն առաջին քայլն էր...պատերազմն անխուսափելի է. Արթուր Վարդանյան

Ներքաղաքական
«Նախ շնորհավոր բոլորի Նոր տարին։ Չնայած մի քիչ ուշ, բայց ինձ թվում է, որ տեղին կլինի իմ այս գրառումը։ Մինչդեռ շատերը այս Նոր տարվա գիշերը, երբ տոնում էին այս ամանորը եւ խմում էին խաղաղության կենացը, թշնամին իր հաշվարկներն էր անում եւ ողջունում միջազգային որոշ կազմակերպությունների վերլուծություններն առ այն, որ նոր պատերազմ է սկսվելու եւ թշնամին հույս ունի, որ այս անգամ նույնպես հաղթելու է (չնայած, որ նախկինում հաղթանակի չի հասել)։  Ես իմ կողմից կասեմ, որ այս Նոր տարուն խաղաղության կենացը չեմ խմել, այլ բաժակ եմ բարձրացրել հանուն արժանապատիվ եւ վերջնական հաղթանակի։
 
Այս մի քանի օրը ուշադիր հետեւում եմ թշնամու կողմից արած պաշտոնական եւ ոչ պաշտոնական հայտարարություններին ու հասկանալի է, որ նրանք ցանկանում են ճակատագրական հարվածով վերջ տալ Արցախի գոյությանը եւ Հայաստանի ինքնիշխանությանը։ Արցախի շրջափակումը դա առաջին քայլն էր թշնամու եւ նրա տերերի կողմից, ովքեր շահագրգռված են, որպեսզի այս տարածաշրջանում տեղի ունենա տարածքային փոփոխություններ, որոնք որոշ երկրների, ինչպիսին են Թուրքիան, հնարավորություն կտա շրջափակման մեջ վերցնել ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությանը, բայց մի քանի ֆակտոր հաշվի չեն առել, որոնք էլ կպայթեցնեն բոլոր թուրանիստների եւ մյուս գլոբալիստների ծրագրերը։ Պատերազմն անխուսափելի է եւ դա մենք արդեն հասկանում ենք, չնայած, որ շատերը դեռ հույս ունեն, որ այս պատերազմը իրենց տան կողքով է անցնելու եւ իրենց առօրյա կյանքի վրա չի ազդելու, ցավում եմ, որ Նոր տարվա շեմին այսպիսի գրառում եմ անում, բայց չխոսել իրականության մասին, դա նույնն է, թե փակել մեր աչքերը եւ կամավոր գլորվել դեպի անդունդը՝ հույս ունենալով, որ անդունդի հատակին փափուկ բարձեր կլինեն եւ կմեղմացնեն մեր անկումը։
 
Մենք դեռ կանք եւ դեռ պայքարի մեջ ենք։ Մենք դեռ կանգնած ենք սահմանին եւ քանի դեռ կա ազգայինը, քանի դեռ կա հայը, մենք ծնկի չենք գա։ Մենք խաղաղություն չենք մուրա երբեք, այլ այն ձեռք կբերենք ազգային, միասնական արժանապատիվ հաղթանակի շնորհիվ։ Մեր կյանքը ինքնին դժվար է, եւ դա հասկանում ենք, որովհետեւ հայի հաղթանակի ճանապարհը միշտ քարքարոտ է եղել, բայց մենք այդ ճանապարհը անցել ենք պատվով եւ շարունակել ենք ապրել։ Հարյուր տարի անց մեզ սպառնում են հերթական ցեղասպանությամբ, իսկ մենք ձեզ պատասխանում ենք, որ այլեւս ցեղասպանություն չենք ապրի, այլ կկռվենք մինչեւ վերջ եւ մինչեւ վերջ կպայքարենք հանուն Արցախի, Հայաստանի, Հայ Ազգի, մեր երեխաների եւ մեր բոլորի ապագայի։ Մենք ժառանգներն ենք մեր նախնիների եւ ՄԵՆՔ ԴԵՌ ԿԱՆՔ, ԵՂԵԼ ԵՆՔ ՈՒ ԴԵՌ ԿՇԱՏԱՆԱՆՔ։ Այնպես որ, երբ բաժակ բարձրացնենք իմ հարազատներս, ապա խմենք հանուն Արժանապատիվ Ազգային, Միասնական Հաղթանակի... Շնորհավոր Նոր Տարի...», - գրել է Համահայկական ազգային պետականություն կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:
Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի