Հուսախաբ մի արեք մարդկանց, վստահությունը վերականգնելը հեշտ չէ, անհնարին է. Միքայել Համբարձումյան

Ներքաղաքական
«ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի ուղիղ հանձնարարությամբ շուրջ 10 տարի առաջ ես առաջին անգամ առիթ ունեցա իմ վարույթում քննվող, հասարակական մեծ հնչեղություն ունեցող քրեական գործով հարցազրույց տալ Հանրային հեռուստաընկերությանը, սա բացառիկ և պատասխանատու իրադարձություն էր ոչ միայն իմ կյանքում, այլև՝ ԱԱԾ-ում:
 
Դրանից հետո, այդ թվում 2020 թվականի նոյեմբերի 8-ին ծառայությունից ազատվելուցս հետո, ես էլի առիթներ եմ ունեցել ուղիղ շփվել լրատվական դաշտի ներկայացուցիչների հետ, սակայն ինձ երբեք, առ այսօր, հանրային մարդ, գործիչ չեմ համարել: Ես՝ ընդամենը մտահոգ եմ երկրի խնդիրներով և ձգտում եմ նպաստել դրանց լուծմանը:
 
Իմ պատկերացմամբ պետական, հանրային, քաղաքական գործիչները, նրանց ընտանիքի անդամները պետք է դրսևորեն ընդգծված զուսպ վարքագիծ, ապրեն երկրի, ժողովրդի խնդիրներով, առավելապես՝ ընդդիմադիր քաղաքական գործիչները: Այս օրերին, երբ լսում եմ, որ հատկապես ընդդիմադիր քաղաքական գործիչները կամ նրանց ընտանիքի անդամներն, Ամանորի կամ այլ առիթներով արտասահմանում են, պարզապես զարմանք ու ափսոսանք եմ ապրում:
Չէ որ տասնյակ, եթե ոչ հարյուր հազարով մարդիկ, հավատացել են Ձեզ, հույս են կապել, որ Դուք իրական, գաղափարական առաջնորդներ եք ում համար երկրի խնդիրները վեր են ամեն ինչից:
 
Այդպես չի կարելի, ճիշտ չէ, հուսախաբ մի արեք մարդկանց, վստահությունը վերականգնելը հեշտ չէ, անհնարին է: Եթե հիասթափվել եք, հույս չունեք, այլևս շանս չեք տեսնում՝ համապատասխան հետևություն արեք: Կրկնում եմ՝ հարյուր հազարավոր մարդիկ ցավում են երկրի համար, ուզում են պայքարել և հույս են կապում Ձեր հետ, այնինչ՝ Դուք կարծես դա անտեսում եք, ապրում եք իներցիոն կյանքով», - գրել է ԱԱԾ նախկին տնօրեն, գնդապետ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ:
https://iravunk.com/sim/?p=245411&l=am/
Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում