Ազգովի կարիք ունենք վերադառնալու մեր պապենական հավատքին,Աստված ինքը միշտ իր ձեռքը պարզած սպասում է․ ՊԲ ավագ գնդերեց Տեր Վարդան քահանա Ներսիսյանը Սուրբ Ծննդյան տոնի իրական խորհրդի մասին

Հանդիպում

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին և համայն հայությունը նշում են Հիսուս Քրիստոսի ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Սուրբ Ծննդյան տոնի իրական խորհրդի եւ դեպի Աստված ձեռքերը պարզելու հրամայականի մասին զրուցել ենք ՊԲ ավագ գնդերեց Տեր Վարդան քահանա Ներսիսյանի հետ, ով նախ անդրադառանալով օրվա խորհրդին նկատեց․

-Հունվարի 5-ին կատարելու ենք Ճրագալույծի սուրբ պատարագ, որից հետո հավատացյալները այդ ճրագը տանելու են իրենց օջախները։ Տոնի խորհուրդը Հիսուս Քրիստոսի հրաշափառ ծննդյան ավետիսն է, որը մեր հավատացյալները վառվող ճարգի տեսքով պետք է տանեն եւ սփռեն ամբողջ աշխարհով։

Մենք գիտենք, որը լույսը խավարի մեջ պայքարի հաղթանակն է խորհրդանշում, լույսը դա քրիստոնեությունն է, լույսը դա Աստծո հանդեպ հավատքն է։ Իսկ խավարը դա այսօր աշխարհում տիրող իրավիճակն է, սատանայի որոգայթներն են։ Եվ, երբ մենք Քրիստոսի ծննդյան լույսը վառված մոմի տեսքով դուրս ենք հանում եկեղեցուց, այն սկսում է լուսավորել խավարը։ Այս օրերին, ինչպես երբեւէ մեր ազգը առավել քան երբեւէ կարիք ունի հավատքի, Աստծո գիրկը վերադառնալու, որովհետեւ մեր փրկությունը միմիայն Աստծո միջոցով կարող է լինել, իսկ մեր փրկության միակ օրրանը՝ դա եկեղեցին է, որտեղից Աստծո խոսքն է քարոզվում։ Այսօր մեր ազգը ազգովի կարիք ունի վերադառնալու իր պապենական կրոնին, հավատքին, որի շնորհիվ մենք հազարամյակներ գոյություն ենք ունեցել, կարողացել ենք ապրել, գոյատեւել եւ պահել հայի ինքնությունը։ Մեր անձերը ու մեր սրբությունները պաշտպանելու միակ փրկությունը  Աստծո մեջ։ Աստված ինքը միշտ իր ձեռքը պարզած սպասում է, թե մենք երբ մեր ձեռքը կերկարենք եւ իրենից այդ օգնությունը, օրհնությունը կվերցնենք։ Սակայն, հարց է՝ մենք մեր ձեռքը մեկնո՞ւմ ենք առ Աստված, թե՞ ոչ։ Ցավոք, այսօր հասարակության մի ստված զանգված իր ձեռքը չի մեկնում առ Աստված, որի հետեւանքով էլ ազգովի կանգնում ենք փորձությունների առաջ։

Нет описания фото.

Ուստի այս օրերին, շատ կարեւոր է, որ մենք հասկանանք Քրստոսի ծննդյան խորհրդի բուն իմաստը՝ այն է փրկությունը։ Քրիստոս եկավ աշխարհ, ծնվեց, մարդացավ մարդկության համար եւ Քրիստոս եղավ ամենամեծ զոհաբերությունը, որ պետք է լիներ մարդկության փրկության համար։ Սա է պետք հասկանալ ու այս գիտակցումով ապրել հավատքով առ Աստված։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=245404&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ