«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ռոմեոյի մերկ հետույքի եւ Ջուլիետի կրծքերի համար՝ 55 տարի անց դերակատարները 500 միլիոն են պահանջում

Մշակութային

Ուիլյամ Շեքսպիրի համանուն պիսեի հիման վրա 55 տարի առաջ իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ձեֆֆիրելլիի կողմից նկարահանված «Ռոմեո եւ Ջուլիետ»  ֆիլմը դարձավ իսկական գլուխգործոց համաշխարհային կինոպատմության մեջ: Թեպետ նրանից առաջ եւ հետո բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել շեքսպիրյան Ռոմեոյի եւ Ջուլետի մասին, սակայն հենց Ձեֆֆիրելլիի տարբերակն է համարվում լավագույնն ու դասականը: Այն արժանացել է երկու Օսկարի, երեք Ոսկե գլոբուսի եւ բազմաթիվ այլ մրցանակների:

Ֆիլմում Ռոմեոյի եւ Ջուլիետի դերակատարների՝ 16-ամյա Օլիվիա Հասսիի եւ 17-ամյա Լոենարդ Ուայթինգի համար ֆիլմը դեբյուտային էր: Կինոքննադատները պնդում են, որ հենց այդ անփորձությունն էր, որ դերակատարներին հաջողվել է այդքան կատարյալ ներկայացնել սերը, անմեղությունն ու կիրքը, ինչը չէին կարողանա անել անգամ փորձառու դերասանները: Սակայն, եղան նաեւ պախարակողներ ֆիլմի բաց տեսարանների համար՝ այն էլ անչափահաս գլխավոր հերոսների մասնակցությամբ։ Այս մասին ֆիլմի ռեժիսոր Ձեֆֆիրելլիին իր մեկնաբանությունն ուներ. «Երբ գնում եք թանգարան, արդյոք գլուխներդ թեքում եք»:

Իհարկե, մեր օրերում ֆիլմերում, էկրաններից ու համացանցից ամեն ինչ տեսած հասարակությանն ասել, թե «Ռոմեո եւ Ջուլիետ»  ֆիլմ ում բաց տեսարան կա, այն էլ քննադատելի, նույնիսկ ծիծաղելի է: Բայց արի ու տես, որ այս թեման ակտուալ են դարձրել հենց գլխավոր դերակատարները՝ արդեն 71-ամյա Օլիվիա Հասսը եւ 72-ամյա Լոենարդ Ուայթինգը: Նրանք դատի են տվել ֆիլմարտադրող Paramount Pictures ընկերությանը»` ֆիլմում մերկ տեսարանի համար, որը երեխաների նկատմամբ բռնություն են որակել:

Ըստ Օլիվիայի եւ Լեոանարդի, նրանք ֆիլմի թողարկումից հետո անցած 55 տարիների ընթացքում հոգեկան տանջանքների եւ էմոցիոնալ անհանգստությունների միջով են անցել, ինչպես նաեւ կորցրել են հետագա աշխատանքի հնարավորությունը: Այս ամենն իրականում չափազանցություն չէ, որովհետեւ չնայած «Ռոմեո եւ Ջուլիետ»  ֆիլմի մեծ հաջողությանը, Օլիվիան եւ Լեոանարդը հետագայում շատ սահմանափակ ֆիլմերում են հայտնվել: Այսպիսով՝ այսօր նրանք իրենց հասցված վնասը համարում են, որ գերազանցում է 500 միլիոն դոլարը եւ պահանջում փոխհատուցում:

«Անչափահասների մերկ պատկերներն անօրինական են եւ չպետք է ցուցադրվեն: Օլիվիա Հասսին եւ Լոենարդ Ուայթինգը 60-ականների միամիտ փոքր երեխաներ էին, որոնք չէին հասկանում, թե ինչ է իրենց սպասում։ Նրանք հանկարծակի հայտնի դարձան այնպիսի մակարդակով, որը երբեք չէին սպասում, եւ բացի այդ, նրանց վիրավորում էին այնպես, որ չգիտեին, թե ինչպես պայքարել դրա դեմ», - հայտարարել է փաստաբան Սոլոմոն Գրեսենը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան