Ինձ ներեք... համրացել եմ Եռաբլուրից ու 120.000 պատանդ կարգավիճակում թողած ազգակիցներից. Գոհար Գորգիսյան
Ներքաղաքական«Սա իմ ընտանիքն է, իմ Ամանորի կեսգիշերը… իմ տոնական երգը «Լեբլեբիջիների երգ»-ն է, իմ հրավառությունը՝ սպասվող պայթյունների դեմ զենք ձեռք բերելու մտահոգությունը։ Ինձ ներեք խնջույքազբաղ ազգականներ ու ընկերներ, որ չեմ պատասխանելու ձեր փայլփլուն բացիկներին ու չեմ կիսելու ձեզ հետ տոնական բարեմաղթանքները։ Ես այս տարի համրացել եմ Եռաբլուրից ու 120.000 պատանդ կարգավիճակում թողած ազգակիցներից», - գրել է Հայաստանի Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի դուստրը՝ ԳՈՀԱՐ ԳՈՐԳԻՍՅԱՆԸ։
https://iravunk.com/sim/?p=245215&l=am/

