«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ոստիկաններ տաք հետքերով հայտնաբերել են ոստիկանության նախկին պաշտոնյայի տղային ծեծի ենթարկած ու դանակի հարվածներ հասցրած 3 կասկածյալին

Քրեական

Դեկտեմբերի 31-ին ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել Երևանի 3 քաղաքացի՝ ծանր մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, հայտնում է shamshyan.com-ը:

Բերման ենթարկվածներն են 32-ամյա Շահեն Ն-ն, 21-ամյա Արեգ Վ-ն, 21-ամյա Տիգրան Վ-ն։

Վերջիններս կասկածվում են դեկտեմբերի 30-ին Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցում 35-ամյա Էդուարդ Նադարյանի հետ վիճաբանելու, նրան դանակի մի քանի հարված հասցնելու համար։ Վիճաբանության ժամանակ էլ Է. Նադարյանը իր մոտ եղած ատրճանակով մի քանի կրակոց է արձակել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը նշված արարքի համար որոնում են նաև Երևանի բնակիչ՝ 23-ամյա Մարտին Մ-ին և ոմն Արթուրի, ում ինքնությունը պարզվում է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հերքվել է նաև այն, որ երբ դեպքի վայրում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, հայտնել էին, որ հնարավոր է՝ Է. Նադարյանի նկատմամբ հաշվեհարդար են տեսել իր հոր՝ ոստիկանության նախկին պաշտոնյա, ոստիկանության գնդապետ Վարդան Նադարյանի պատճառով։

Պարզվել է, որ վիճաբանություն-ծեծկռտուքը տեղի է ունեցել ժամը 02։10-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցի 34Բ շենքի դիմաց աղմկելու համար, որի ժամանակ Է. Նադարյանը եղել է միայնակ, իսկ մնացածը՝ միասին։

Նշված անձինք ոստիկանության Արաբկիրի բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Ոստիկանություն ու քննչական բաժինը պարզում են նաև՝ ում կողմից է դանակի բազմաթիվ հարվածներ ստացել վիրավորը, ինչպես նաև հայտնաբերելու համար հանցագործության գործիք դանակը կամ դանակները։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 30-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 02։15-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 38/1 հասցեում կրակոցներ են հնչել։ Նույն ժամին ահազանգ էր հնչել նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայություն, որ նշված վայրում կրակոցներ են հնչել, և կա վիրավոր քաղաքացի։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան