Հերոսի մայրիկի խնդրանքը, ինչպես տեսնում եք, անարձագանք չի մնացել. Մելիք-Շահնազարյան
Ներքաղաքական«Այս նկարում մեծ ուժ կա։ Այս նկարում մեր ազգն է։ Մարդիկ արձագանքել են Արթուր Եղիազարյանի մայրիկի խնդրանքին, եկել եւ ծաղիկներ են խոնարհել նրա շիրմաքարին։ Արթուրի մայրը հիմա Արցախում է։ Շրջափակված է։ «Իմ ճանապարհը փակ է։ Մարդիկ, երեխուս աչքը ճամփին կլինի»,- գրել էր նա՝ խնդրելով իր փոխարեն այցելել որդու գերեզմանին։ Հերոսի մայրիկի խնդրանքը, ինչպես տեսնում եք, անարձագանք չի մնացել», - գրել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ:

