Ի՞նչ է տոնում հայը՝ հողերի հանձնո՞ւմը, ճանապարհների շրջափակո՞ւմը, աշխարհով մեկ խայտառակ լինե՞լը. Ալլա Հակոբյան

Ներքաղաքական
Մի քանի ժամ հետո Հայաստան աշխարհը կդիմավորի 2023 թիվը... Սակայն մասնատված է այսօր Հայոց աշխարհը, մասնատված է այն աստիճան, որ հայը հայի հոգսն ու ցավը դադարել Է զգալ... Այո՛, վստահ եմ, որ ոչ միայն թագավորական պալատներում հինգերորդ անգամ Նոր Տարի դիմավորողներն, այլեւ սովորական մարդկանց մեծ զանգված գալիք 2023 թիվը կդիմավորի լի ու լի սեղանների շուրջ: Լի ու լի սեղանների եւ հեռուստացույցից հնչող տափակ կատակների արանքում դիմավորելով 2023 թիվը` կմոռացվեն 2020-ի պատերազմի հազարավոր զոհերն ու հաշմանդամները, տեղահանված ու անտուն մնացածներն, անհայր մնացած ձագուկներն ու այրիները...
 
Երեւանի բոլոր շրջանները զարդարված են տոնածառներով... Լկտի թուրքն էլ է տոնածառ դրել... Ի ցույց բոլորի... Հային ծաղրելով... Թուրքի կողմից շրջափակված ճանապարհին այսօր վեր է խոյանում կանաչ պլաստիկ շշերից պատրաստված տոնածառ...
 
ՏՈՆԱԾԱՌ... Սովորական դարձած բառ... Ամենօրյա կենցաղում մոռացության է տրվել բառի բուն իմաստն ու խորհուրդը՝ Քրիստոսի մուտքը Յերուսաղեմ... (Հյուսիսային շրջաններում, ուր չեն աճում ձիթենի եւ արմավենի, եղեվնու ճյուղերը զարդարելով են քրիստոնյաները վերհիշում այդ պանծալի օրը:): Մոռացության է տրված եւ բառակազմությունը՝ ՏՈՆ եւ ԾԱՌ... Միայն չեմ հասկանում, ի՞նչ է ՏՈՆՈՒՄ հայը՝ հողերի հանձնո՞ւմը, կենսական նշանակություն ունեցող ճանապարհների շրջափակո՞ւմը, աշխարհով մեկ խայտառակ լինե՞լը...
 
Օրերս Արցախում մի քանի արցախցու (ոչ բոլորին) հաջողվել է մեկ կիլոգրամ շաքարավազ գնել ու մեկուկես կիլոգրամ հնդկաձավար (гречка): Այսօր կեսգիշերին լի ու լի սեղանների շուրջ նստելիս հիշե՛ք, որ մեր հայրենակիցներն Արցախում գտնվում են հումանիտար աղետի պայմաններում...
 
Հ.Գ. Բայց անկոտրուն է արցախցու հոգին... Թուրքի աչքը հանելով Արցախում կյանքը շարունակվում է... Օրերս ԾՆՎԵՑ եւս մեկ արցախցի, ով՝ իր ճիչով խլացնելով թուրքի ականջը, արձանագրեց. «Ես հա՛յ եմ՝ Հա՛յկի սերնդից եմ եւ սա Ի՛Մ ՀՈՂՆ է»: Արցախում արդեն վաղուց վաճառքում չկա ոչ մի հատիկ ծաղիկ, սակայն հնարամիտ արցախցիներն այս հարցն էլ լուծեցին՝ նորածնին ու երջանիկ մորը դիմավորեցին... մի փունջ կարմիր բողկով եւ կարմիր բողկով ձեւավորված զամբյուղով...
 
ԱՆՊԱՐՏԵԼԻ Է հայի միտքը...
ԱՆՊԱՐՏԵԼԻ Է հայի հոգին...
 
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման
Կանանց խորհրդի նախագահ, գրող, հրապարակախոս
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի