Համբերություն, ուժ եւ անկոտրուն կամք ձեզ, սիրելի արցախցիներ. Մարգարիտա Խաչատրյան

Ներքաղաքական
«Հայկական բանակի սիրելի զինվորներ, պարոնայք սպաներ, ազատամարտի վետերաններ, հայրենիքի պաշտպանների ծնողներ, հանուն հայրենիքի կյանքը տված մեր հերոսների հարազատներ, սահմանապահ հայ ժողովուրդ, շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ:
 
Վերջին տարիներին տոները մեզ համար լիարժեք չեն լինում, քանի որ մեզ հետ չեն մեր հազարավոր հայրենակիցները: Նրանք անմահացան եւ իրենց կյանքի գնով կյանք տվեցին մեզ: Ցավոք, 2022-ին եւս մեր սահմանները խաղաղ չէին: Նենգ թշնամին թիրախավորում է արդեն Սյունիքի, Վայոց ձորի ու Գեղարքունիքի բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր: Շնորհիվ մեր քաջ զինվորների, սպաների ու կամավորների թշնամու առաջխաղացումը կասեցվեց: Ցավոք, կրկին, զոհերի գնով: Փա՜ռք նրանց:
 
Ծանր վիճակում է այսօր մեր վիրավոր Արցախը: Ամանորի երեկոյին բոլորիս սրտերն ու մտքերը Արցախի մեր հայրենակիցների հետ են: Համբերություն, ուժ եւ անկոտրուն կամք ձեզ, սիրելի արցախցիներ:
 
Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել մեր զոհված հերոսների ծնողներին, որոնցից շատերը Ամանորին լինում են Եռաբլուրում: Ձեր որդիների ու հայրերի շնորհիվ այսօր կա Հայաստանն ու Արցախը: Հավերժ փա՜ռք ձեզ ու ձեր հերոս տղաներին: Սիրելի հայրենակիցներ, թող 2023 թվականը լինի առաջընթացի, կայունության եւ ձեռբերումների տարի: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ», - գրել է «Զինվոր» ՀԿ համակարգող խորհրդի նախագահ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:
Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի