Հակառուսականությունը Հայաստանում այդ սարսափելի օրը հասունացնող եւ մոտեցնող գործոններից մեկն է. Այվազյան

Ներքաղաքական
«Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական օպերացիան սկսվելուց հետո, տարբեր շրջանակներից կարծիքներ էի լսում եւ կարդում ուկրաինացիների կռվելու բարձր մոտիվացիայի մասին, սակայն զգում էի, որ մի բան այն չէ։ Մեջս երկար եմ մտածել այս թեմայով եւ վերջապես պատասխանը եկավ։ Խոսքս չի վերաբերվում ուկրաինացի ժողովրդին, եւ այն ուկրաինացիներին, որոնց մսի տեղ նետում են մարտի։ Խոսքն այն փոքրամասնություն կազմող ուկրաինացիների մասին է, ովքեր իրոք մոտիվացված կռվում են ռուսների դեմ։ Սակայն ո՞րն է այդ մոտիվացիայի աղբյուրը։
 
Կռվելու մոտիվացիան կարող է լինել վեհ արժեքների համար, բայց կարող է լինել նաեւ ճիշտ հակառակը։ Ռուսաստանի դեմ կռվող մոտիվացված ուկրաինացու հետեւում Միացյալ Նահանգներն են, ով ուզում է ոչնչացնել Ռուսաստանը` որպես պետություն, տիրանալ նրա ունեցվածքին, միմյանց դեմ հանել եւ ստրկացնել նրա ժողովրդին։ Ռուսաստանի դեմ կռվող մոտիվացված ուկրաինացին դուրս է եկել իր արյունակից եղբոր` Ռուսաստանի դեմ, սպասարկելով եղբոր մահը ցանկացող թշնամու շահերը։ Իսկ սա արդեն սարսափելի դավաճանություն է այդ ուկրաինացու կողմից։ Արյունակից եղբորը` Ռուսաստանին դավաճանած եւ նրա դեմ կռվող մոտիվացված ուկրաինացին հույս ունի, որ եղբոր թշնամիների օգնությամբ կկարողանա սպանել նրան, փայաբաժին կունենա սպանված եղբոր ունեցվածքից, կտիրանա եղբոր կնոջը եւ կստրկացնի եղբոր երեխաներին։ Կռվելու ավելի սարսափելի եւ ստոր մոտիվացիա դժվար է պատկերացնել։ Հետեւաբար, Ռուսաստանի դեմ կռվող մոտիվացված ուկրաինացու մոտիվացիայի աղբյուրն ամենացածր բնազդներն ու ցանկություններն են, այն չարից է եւ սատանայից, անկախ արտաքին փաթեթավորումից։ Եթե այդ չարի ժանիքները կտրես, ապա այդ մոտիվացիայից նույնիսկ մ տառը չի մնա։
 
Այս թեմային անդրադարձա, որովհետեւ արյունակից եղբոր` Ռուսաստանի դեմ դուրս եկած եւ չարից մոտիվացված ուկրաինացու արարքը, Հայաստանում որպես օրինակ վերցնելու քարոզչական միտում եմ նկատում։ Հայ ժողովուրդը Աստծո խոսքը պետական մակարդակով տարածելու առաքելությունը առաջինը ստացած ժողովուրդ է։ Հետեւաբար վայ մեզ, եթե սատանայից մոտիվացված եւ եղբոր դեմ դուրս եկածի արարքը կընդունենք` որպես դրական օրինակ մեզ համար եւ այդ միտքը կամրապնդվի լայն զանգվածների գիտակցության մեջ։ Եթե այդ օրը գա եւ այդ սարսափելի բանը տեղի ունենա, ապա ես բացարձակ չեմ պատկերացնում, թե այդքանից հետո մենք` հայերս ի՞նչ հիմնավորումներ կկարողանանք ներկայացնել Աստծուն, որպեսզի նա թույլ տա մեզ ֆիզիկապես գոյություն ունենալ երկիր մոլորակի վրա։ Ի դեպ, մեծ ու փոքր բնույթի հակառուսականությունը Հայաստանում այդ սարսափելի օրը հասունացնող եւ մոտեցնող գործոններից մեկն է», - գրել է «Լույս» վերլուծական-տեղեկատվական կազմակերպության ղեկավար, «Հականացիստական ճակատ» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի