Պատերազմը չի ավարտվել, ապրելու միակ ճանապարը կռվելն է. Վահագն Չախալյան

Ներքաղաքական
«Ի՞նչ կանեի ես, եթե ունենայի անհրաժեշտ ֆինանսական եւ մեդիա ռեսուրսներ։ Կմոբիլիզացնեի իրական հայրենասեր, եւ այս նվաստացման հետ չհամակերպվող ՀՀ քաղաքացիներին։ Փոխադրամիջոցով կապահովեի Երեւանից դուրս բնակվողներին։ Հենց վաղը՝ դեկտեմբերի 31-ով , ժամը՝ 21։00-ին հանրահավաք կկազմակերպեի Հանրապետության Հրապարակում։ Նաեւ կխնդրեի բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են Եռաբլուր գնալ, մինչեւ Եռաբլուր այցելելը, միանալ Հանրապետության Հրապարակում հավաքվածներիս։
 
30000 (+) հավաքվելու դեպքում (միջոցների առկայության պարագայում իրատեսական թիվ է) 22:00-ին ուժի իրավունքով մեկ ժամ կտայինք ՀՀ իշխանություններին, մասնավորապես՝ վարչապետին եւ ուժային կառույցների ղեկավարներին Բերձորի միջանցքը «գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման անդամներից մաքրելուն ուղղված ուժային գործողություններ սկսելու համար։ Դրան զուգահեռ, մինչեւ 23:00-ն հենց փողոցում կսկսեինք ձեւավորել հակաճգնաժամային ժամանակավոր կառավարություն (ես հասկանում եմ, որ «հենց փողոցում» տերմինը շատ խոցելի է եւ ոչ ստանդարտ, բայց եկեք խոստովանենք , որ իրավիճակն էլ ոչ ստանդարտ է), պրոֆեսիոնալ եւ հայրենասեր սպաներին կառաջարկեինք (կստիպեինք) կառավարումը վերցնել իրենց ձեռքը։
23:00-ից սկսած (Բերձորի միջանցքն ապաշրջափակված մնալու եւ ուժային գործողություններ սկսված չլինելու դեպքում) ուժի իրավունքով բերման կենթարկեինք ՀՀ վարչապետին (կեղծ ժողովրդավարական լոլոներ աչքս չկոխեք, Մուկուչյանը վկա) եւ ուժային կառույցների ղեկավարներին։
 
24:00-ին՝ նոր 2023 թվականը կդիմավորեինք դեպի փրկություն եւ հաղթանակ գնացող տրամադրություններով։ Հետո՞, հետոն համազգային մոբիլիզացիան է (ոչ միայն ռազմական առումով) եւ Հայրենական Պատերազմին անցնելն է (չասեք, թե ժողովուրդը վախենում է պատերազմ բառից, ժողովրդին մնա, լուռումունջ կգենոցիդվի)։ Մի խոսքով, այս ամենը՝ եթե ռեսուրս ունենայի, իսկ քանի որ այս մասին գիտեն նաեւ ՀՀ իշխանություններն ու նրան սպասարկող ուժերը, եւ նրանք ամենինչ արել են, որ անռեսուրս մնամ, ես անզորությունից ընդամենը ստատուս եմ գրում (չնայած սա էլ ասեմ, շատ չուրախանան ալիեւապաշտները դա ընդամենը ժամանակավոր երեւույթ է)։
 
Հ.Գ. - Ոմանք ինձ կհակաճառեն, որ վերը նկարագրված սցենարի զարգացման դեպքում պատերազմ կսկսվի, հարգելիներս պատերազմը չի ավարտվել, ապրելու միակ ճանապարը կռվելն է։ Զինվելն ու կռվելը», - գրել է Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ:
Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի