Փրկության հույս չկար, բայց հայրենիք ձեռք բերեցինք՝ շնորհիվ խորհրդայնացման. Գարիկ Քեռյան

Ներքաղաքական

Դեկտեմբերի 30-ին լրացավ ԽՍՀՄ կազմավորման 100-ամյակը: ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, ք.գ.դ. ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ գնահատմամբ՝ պետք է հարգել մեր պետականության պատմության բոլոր փուլերը եւ գնալ առաջ:

— ԽՍՀՄ-ի անկումից հետո՝ մի տեսակ կուտակված նեգատիվ վերաբերմունք կա խորհրդային ժամանակաշրջանի նկատմամբ, այնինչ պետք է լիներ լրիվ հակառակը: Եթե նայում ենք պատմական իրադարձություններին, Հայաստանը 1920 թվականին գտնվում էր մի իրավիճակում, երբ երկրից ոչինչ չէր մնացել, որն արձանագրվեց Ալեքսանդրապոլի պայմանագրով: Փրկության հույս չկար, բայց հայրենիք ձեռք բերեցինք՝ շնորհիվ խորհրդայնացման: Ինչքան էլ այն հիմա նկարագրվում է՝ իբրեւ անկախության, ինքնիշխանության կորուստ, բայց այն, որ հիմա ունենք հայրենիք, շնորհիվ Խորհրդային Հայաստանի է: Չլիներ Խորհրդային Հայաստանը, իրավահաջորդ Հայաստանի երրորդ հանրապետություն չէր լինի: Խորհրդային Միության կազմում Հայաստանը եղել է առավել սուբյեկտային հանրապետություններից մեկը, որը շատ ու շատ առումներով ունեցել է պետական կառավարման այնպիսի համակարգ եւ լծակներ, որով կարողացել է համայն հայությանը կապել իրեն եւ, միեւնույն ժամանակ, լուծել ազգապահպանության եւ հայրենիքի զարգացման բազում խնդիրներ: Օրինակ, Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը Ուկրաինայի եւ Բելառուսի հետ երրորդն էր, որ ուներ Արտաքին գործերի նախարարություն, մյուս բոլոր հանրապետությունները չեն ունեցել: Երկար տարիներ Անատոլի Մկրտչյանը եղել է Հայաստանի Խորհրդային Հանրապետության ԱԳ մինիստրը: Ու այսքանից հետո հիմա սեւացնում են, թե Խորհրդային Հայաստանը պետություն չի եղել, մինչդեռ այն եզակի հանրապետություններից մեկն էր, որի Սահմանադրության մեջ ֆիքսված էր, որ հայերենն է մեր պետական լեզուն: Սա այն դեպքում, երբ շատ հանրապետությունների սահմանադրության մեջ պետական լեզվի մասին ֆիքսված չէր: Խորհրդային Հայաստանն այն երկիրն էր, որը հազարամյա պատմության մեջ առաջին անգամ՝ սկսած 10-11-րդ դարերից, կարողացավ ներգաղթ իրականացնել եւ իր ազգակիցներին հավաքել այս հողի վրա: Կա զարմանալի փաստ, որ մինչեւ այսօր չեմ կարողանում գաղտնիքը գտնել, թե ինչպես կարող էր 1920 թվականի դրությամբ այս տարածքում լինել 700 հազար հայ, իսկ 1940 թվականի  դրությամբ՝ մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը, արդեն 2 միլիոնից ավելի բնակչություն կար: Այսինքն՝ քառակի անգամ ավելացել էր բնակչության թիվը: Հետեւապես, այսօր պետք է սթափվենք, հետ նայենք մեր պետականության պատմությանը: Շատ ցավալի է, որ այսօր նոր սերնդի մոտ Խորհրդային Հայաստանը ներկայացվում է ստալինյան բռնաճնշումների, աքսորի համատեքստում: Այո, եղել է նաեւ բացասականը, բայց ո՞ր պետության մեջ չի եղել: Պարզապես պետք է տեսնել, թե ինչքան են եղել նվաճումներն ու ձեռքբերումները եւ ինչքան են եղել կորուստներն ու օբյեկտիվ գնահատական տալ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի