ԼՐԱԳՐՈՂԻ «ուսադիր» կրելը ամենաբարդն է.Արցախի հերոս «Ալբերտ Հովհաննիսյանի» անվան հուշամեդալով է պարգեւատրվել մեր գործընկեր Գայանե Զարգարյանը

Տեսանյութեր
Լրագրությունը շատերի կողմից մինչեւ այսօր ընկալվում է որպես ստեղծագործական մասնագիտություն, եւ սա մասնագիտություն է, որը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջեւ։ Լրագրողից բոլորը պահանջում են, որ նա գրի այնպես, ինչպես իրենք են ուզում։ Իսկ լրագրողն ունի իր կանոնները, իր չափորոշիչները, էթիկան եւ նա պետք է գրի իր մասնագիտությանը համապատասխան։ Լրագրությունն, իհարկե հարուստ մասնագիտություն չէ՝ բայց պատասխանատվությունն է շատ մեծ գործիդ մեջ։ Հետեւաբար, լրագրողը պետք է լինի շատ կրթված եւ շատ նուրբ հոգեբան, որպեսզի հասկանա, թե ինչ տեսակի բովանդակություն է ուզում տեսնել իր լսարանը։
ԼՐԱԳՐՈՂԻ <<ուսադիր>> կրելը, սակայն ամենաբարդն է, որը պատվով շուրջ երկու տասնյակ շարունակ՝հստակ եւ տեսողական պարզությամբ, բարձր պրոֆեսիոնալիզմով կրում է մեր գործընկեր, Newsmedia.am էլ․ օրաթերթի հիմնադիր-ղեկավար, <<Քեզ համար զինվոր>>, <<Կյանք ու կռիվ>> հայրենանվեր նախագծերի հեղինակ եւ իրականացնող, հանրության ամենատարբեր շերտերի խնդիրները բարձրաձայնող լրագրող Գայանե Զարգարյանը։ ԼՐԱԳՐՈՂ, ով երկու տասնյակ շարունակ գրագետ, խելամիտ եւ համակարգված կերպով՝ իր օրինակով ցույց է տվել, որ լրագրությունը պետք է համապատասխանի իր երկրին, իր հասարակությունը, իր մշակույթին, եւ, որ ամենակարեւորն է՝ լինի ՕԲՅԵԿՏԻՎ։
Թերեւս այս եւ մարդկային այլ բարձր ու անգերազանցելի հատկանիշները գնահատելով «Արցախի Հերոս», 44-օրյա պատերազմում Հայ Զինվորի անկոտրում ոգու հավաքական խորհրդանիշ դարձած, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՀՀ-ից դուրս լայն ճանաչում ձեռք բերած, հերոսական փայլուն ուղղի գրանցած Ալբերտ Հովհաննիսիյանի հայրիկը՝ հերոսի օջախում, Հերոս որդու «Ալբերտ Հովհաննիսյանի» անվան հուշամեդալով է պարգեւատրել մեր գործընկերոջը՝ Գայանե Զարգարյանին։ Հերոսի հայրը իր խոսքում մասնավորապես փաստեց․ «Ալբերտ Հովհաննիսյանի» անվան հուշամեդալով պարգեւատրում եմ Ձեզ, որպես ազնիվ, արդար լրագրողի, Մարդու ով բոլոր ժամանակներում, բոլոր իրավիճակներում մեր հերոսների ծնողների կողքին է, եւ նրանց պահանջը արդարացի ներկայացում է միշտ»։
Մեր գործընկերն իր հերթին շնորհակալություն հայտնեց Հերոսի հայրիկին, փաստելով․<<Շնորհակալ եմ ու խոնհարվում եմ Ալբերտի կենդանի հիշատակի առաջ, եւ ուզում եմ եւս մեկ անգամ փաստել, որ մենք ապրում ենք մեր հերոսական ու նվիրական տղաների շնորհիվ. Դուք եք ապրեցնում սերնդին եւ մեզ՝ բոլորիս»։
 
 
Ֆոտո եւ տեսառեպորտաժը Iravunk.com-ի։
 
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
 
 
 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում