Դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց է տեղափոխվել գնդապետի որդին․ դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակ, արնանման հետքեր

Քրեական

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 02։15-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 38/1 հասցեում կրակոցներ են հնչել։ Նույն ժամին ահազանգ է հնչել նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայություն, որ նշված վայրում կրակոցներ են հնչել և կա վիրավոր քաղաքացի։

 

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են արնանման հետքեր, ատրճանակ, 2 փամփուշտ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Լսեցինք շտապօգնության ու պարեկների ավտոմեքենաների ձայնային ազդանշանները ու տեսանք, որ պարեկները արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայի միջից վիրավոր մի քաղաքացու իջեցրեցին և վազելով մոտեցրեցին շտապօգնության ավտոմեքենային։

Բժշիկներն էլ տեղում բուժօգնություն ցուցաբերեցին ու վիրավորին տեղափոխեցին հիվանդանոց։ Հետո տեսանք, որ մեծ թվով ոստիկաններ, պարեկներ մտան բակ ու պարեկները սկսեցին լենտով փակել այդ հատվածը»։

Ահազանգով ժամանել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները՝ ավագ քրեական փորձագետ Տիգրան Իսկանդարյանի գլխավորությամբ։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Պետրոս Մարտիրոսյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանի և ավագ քննիչ Վահե Զարգարյանի գլխավորությամբ։

Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 35-ամյա Էդուարդ Ն․-ն, ում մարմնի վրա առկա է եղել 10-ից ավելի սուր կտրող-ծակող գործիքով ստացած բազմաթիվ հարվածի հետքեր։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող-ծակող առարկան, վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորի հայրը ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանն է, ով աշխատել է նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, և նրա մասին դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ գուցե տղայի հետ հաշվեհարդար են տեսել հոր պատճառով, ով բազմաթիվ քաղաքացիների խոշոր չափի գումարներ է պարտք»,-գրել է կայքը։

Լուսանկարները՝ Գագիկ  Շամշյանի

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)