Հունվարի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստների, եռամսյակային հրատապ օգնության չափերը կբարձրանան
Թեմա2023 թվականի հունվարի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստների, եռամսյակային հրատապ օգնության ամսական չափերը կդառնան 20,000 դրամ (18,000 դրամի փոխարեն), իսկ անապահովության միավորը կպահպանվի 2022 թվականի համար սահմանված չափով՝ 28.00:
Աշխտանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից նպաստների չափերը նախատեսվում է վերանայել՝ պայմանավորված ընտանիքի սոցիալական (անապահովության) գնահատման նոր համակարգի գործարկմամբ։
Անապահովության գնահատման նոր մոտեցմամբ նպաստի իրավունք ստացած բնակչությունը կստանա այնքան նպաստ, որը նրանց եկամուտների մակարդակը կհավասեցնի նվազագույն պարենային զամբյուղին
https://iravunk.com/sim/?p=245054&l=am/

