Իշխանությունները ինքնամեկուսացել են գործընթացից ու չեն փորձում գտնել լուծումներ. Բաբուխանյան (Aravot.am)

Ներքաղաքական

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժումն այսօր գիտագործնական կոնֆերանս էր կազմակերպել «ԽՍՀՄ-100, պատմության դասերը եւ ապագայի տեսլականը» թեմայով: Aravot.am-ը զրուցել է շարժման նախաձեռնողներից Հայկ Բաբուխանյանի հետ:

- Ո՞րն է այսօրվա միջոցառման նպատակը եւ պատմության ո՞ր դասերը նկատի ունեք:

-Միջոցառումը նվիրված է Խորհրդային Միության ստեղծման 100-ամյակին: Նպատակը, նախ այս օրը նշելն է, որովհետեւ այն պատմության մեջ կարեւորագույն անկյունաքարային իրադարձություն էր նաեւ հենց մեր երկրի համար: Հայաստանը ԽՍՀՄ կազմի մեջ ոչ միայն ապրեց, այլեւ կայացավ, զարգացավ, ձեւավորվեց որպես հայ ազգի համաշխարհային կենտրոն, հայ ազգի մշակույթի կրող: Պատմությունը այսօր էլ շարունակվում է, որովհետեւ ներկայիս Հայաստանի պոտենցիալը ձեւավորվել է այն տարիներին եւ, կարելի է ասել, որ այս 30 տարին  մենք վայելում ենք մեր հայրերի ու պապերի կառուցածը, թեեւ, 2018-ից հետո շատ բաներ կորցրինք:

- Միութենական պետության մասին խոսողներն ի՞նչ կերպ են պատկերացնում Հայաստանի կարգավիճակը այդ միության մեջ:

-Պատկերացնում ենք որպես այդ պետության լիարժեք անդամ, որը կստանա հնարավորություն` պաշտպանելու իր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, զարգացնելու տնտեսությունը, ապահովելու իր մշակութային, կրթական համակարգերի զարգացումը:

- ԽՍՀՄ կազմում այո, Հայաստանն անհամեմատ անվտանգ էր, սակայն չուներ իրական անկախություն եւ ինքնիշխանություն: Չե՞ք կարծում, որ նոր միութենական պետություն ձեւավորելով անկախությունը կկորցնենք:

- Ամենեւին ոչ: Հիմա մենք գտնվում ենք օտար երկրների կառավարման ներքո, որը հակահայկական բնույթ ունի: Բացի դա, հիմա շատ երկրներ ստեղծել են միություններ եւ գտնվում են այդ միությունների մեջ: Օրինակ, Եվրոպայի 28 երկրներ մտել են ԵՄ կազմի մեջ եւ ոչ թե կորցրել են իրենց անկախությունը, այլ ձգտել են դրան: Երբ 2013 թվականին Հայաստանը մտնում էր ԵԱՏՄ-ի մեջ, շատերն աղաղակում էին, թե մենք կկորցնենք մեր տնտեսական, մաքսային անկախությունը: Բայց փաստ է, որ ստեղծելով միասնական մաքսային ծառայություն, մեր մաքսային մուտքերն ավելացել են, տնտեսական փոխհարաբերությունները զարգացնել են: Ավելին, երբ Ադրբեջանը պահանջեց, որպեսզի բացվի, այսպես ասած, առանց մաքսային վերահսկողության մի ճանապարհ իր բեռների համար, Ռուսաստանն անմիջապես հակադարձեց, որ սա ոչ միայն Հայաստանի սահմանն է, այլ նաեւ ԵԱՏՄ-ի եւ այդ սահմանը պետք է ենթարկվի ԵԱՏՄ-ում գործող օրենքներին: Այսինքն, հասկանալի է, որ դրանով մեր ինքնիշխանությունը ավելի ամրացվեց, որովհետեւ մեր տնտեսական սահմանը պաշտպանում ենք ոչ միայն մենք, այլեւ ԵԱՏՄ երկրները: Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր օրենքներին, եվրոպական երկրները նույնպես սահմանում են ընդհանուր օրենքներ եւ ենթարկվում դրանց, ինչից Ֆրանսիայի, Գերմանիայի կամ Իտալիայի անկախությունը չի նվազում:

Հայկ Բաբուխանյանը խոսեց նաեւ Լաչինի միջանցքի մասին, որը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո է:

«Ռուսաստանի խաղաղապահ զորքն այսօր պաշտպանում է Արցախը: Հակառակ դեպքում, այն խաժամուժը, որ հավաքվել է այնտեղ, իսկ դրանք իրականում հատուկ ջոկատայիններն են, կներխուժեին Արցախ եւ արյունահեղություն կլիներ: Պետք է հասկանանք նաեւ, որ Ադրբեջանը ուրախ կլիներ, եթե այնտեղ սադրեր բախումներ եւ ադրբեջանցիների մի երկու դիակ ստանար: Ադրբեջանը համաթուրանական թաղում կկազմակերպեր եւ այդ առիթով կպահանջեր Ռուսաստանի խաղաղապահ ուժերը դուրս բերել տարածաշրջանից: Եվ երրորդ. պետք է հասկանանք, որ Ռուսաստանն Արցախում ունի երկու հազար խաղաղապահներ, որոնք  շրջապատված են 100 հազարանոց թուրք-ադրբեջանական զորքով: Հասկանալի է, որ Ռուսաստանին երկրորդ ճակատ պետք չէ եւ Ռուսաստանը գործադրում է հարցը կարգավորելու դիվանագիտական քայլեր: Կարծում եմ, որ դա ի վերջո կունենա արդյունքներ: Բայց շատ կարեւոր է հասկանալ, որ Հայաստանի իշխանությունները ինքնամեկուսացել են այդ գործընթացից ու չեն փորձում գտնել լուծումներ, որոնք կտան արդյունքներ»,-ասաց մեր զրուցակիցը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում