Նրա հիշատակը ապրելու է հավերժ. Ռոնալդուն` Պելեի մասին
ՍպորտԿրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերի իր էջերում ֆուտբոլի արքա Պելեի մահվան կապակցությամբ գրառում է արել.
"Իմ խորին ցավակցությունը ամբողջ Բրազիլիային և հատկապես Էդսոն Արանտիս դու Նասիմենտուի ընտանիքին: Հասարակ հրաժեշտը հավերժ արքա Պելեի հետ, երբեք բավական չի լինի արտահայտելու այն ցավը, որն այժմ զգում է ամբողջ ֆուտբոլային աշխարհը։ Ոգեշնչման աղբյուր միլիոնավորների համար, էտալոն երեկ, այսօր ու միշտ։
Սերը, որը դու միշտ ցուցաբերել ես ինձ փոխադարձությամբ է պատասխանվել ամեն պահի, որը մենք կիսել ենք, անգամ հեռավորության վրա։
Նա երբեք չի մոռացվի, և նրա հիշատակը ապրելու է հավերժ մեզնից յուրաքանչյուրում` ֆուտբոլի սիրահարներիս մեջ։ Հանգչիր խաղաղությամբ Արքա Պելե",- գրել է Ռոնալդուն։

