Ռոնալդուն և Ռամոսը կարող են դարձյալ թիմակիցներ դառնալ
ՍպորտԻսպանական Marca-ի տեղեկություններով «Ալ Նասրը» բացի Կրիշտիանու Ռոնալդուից ցանկանում է եւս մեկ աստղային տրանսֆեր իրականացնել եւ ձեռք բերել ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսին, ով հաջորդ ամառ կարող է դառնալ ազատ գործակալ: Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի թիմը պատրաստ է իսպանացուն առատաձեռն պայմանագիր առաջարկել։
Ռամոսն ավելի վաղ հայտարարել էր, որ դեմ չէ ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելուն։ Իսպանացին այս մրցաշրջանում փարիզցիների հիմնական կազմի ֆուտբոլիստ է, ուստի հնարավոր է, որ նա թիմում մնա առնվազն ևս մեկ տարի եթե, իհարկե գայթակղիչ առաջարկը չշեղի նրան նախնական ծրագրերից։

