Կապ չունի` բժի՞շկ ես, իրավաբա՞ն ես, թե՞ լրագրող.Պրոֆեսիոնալն էլ կարող է հայտնվել նման իրավիճակում. Գրիգոր Մինասյանը` հոր քրգործի մասին

Ներքաղաքական
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մեկնաբանեց իր և Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հոր` Արա Մինասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հարցը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Գրիգոր Մինասյանը նշեց, որ անգամ պրոֆեսիոնալ աշխատողը կարող է հայտնվել նման իրավիճակում։
 

«Որպես փաստաբան 10 տարի աշխատել եմ, և փոքր երկրներում. դու կարող ես որևէ ձևով հայտնվել շահերի բախման կիզակետում։ Հենց պրոֆեսիոնալ աշխատողն անընդհատ կարող է հայտնվել նման իրավիճակում, բայց պետք է այնպես անել, որպեսզի որևէ կերպ չհայտնվես դրանում։ Սա նշանակում է, որ պետք է գործես օրենքի շրջանակում ու քեզ վերապահված լիազորություններից երբեք դուրս չգաս»,– ասաց Մինասյանը։

«Ես աշխատում եմ որպես արդարադատության նախարար, աշխատել եմ նաև որպես փոխնախարար` օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում։ Զգացմունքներն ու էմոցիաներն էլ որևէ կերպ չպետք է մարդուն խանգարեն, երբ դու իրականացնում ես քո աշխատանքը։ Կապ չունի` բժի՞շկ ես, իրավաբա՞ն ես, թե՞ լրագրող»,– նշեց Մինասյանը։
 
Նշենք, որ Արա Մինասյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել։ Նոր ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» նախկին տնօրեն Արա Մինասյանը, տնօրինելով ընկերության ֆինանսական միջոցները, նույն բժշկական կենտրոնի գլխավոր հաշվապահի, գնումները համակարգողի, հեմոդիալեզի պարագաներ մատակարարող ընկերության տնօրենի և ներկայացուցչի օժանդակությամբ, ընկերության օգտին գնման գործընթացներում հնարավոր մրցակիցների նկատմամբ խտրական պայմաններ կիրառելով, 2014-2018թթ.–ի ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, ծառայողական դիրքն օգտագործելով, հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով մոտ 416 մլն դրամը:
Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի