Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Քրեական
Քիչ առաջ դատարանը (նախագահող դատավոր՝ Վահե Դոլմազյան) մերժեց ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը։
Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանը մեղադրյալ է «Անպիտան հրթիռների» գործով, մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ։ ՊՆ նախկին նախարարը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, բազմիցս պահանջել է հրապարակային դատավարություն՝ «իր անմեղությունը հրապարակայնորեն ապացուցելու համար»։ ՊՆ նախկին նախարարի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որ դիմելու է դատարան նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակով:
https://iravunk.com/sim/?p=244951&l=am/