Մինչ թյուրքական կարթագենի ավիրումը, պետք է պահել հայկական Հռոմը` Ստեփանակերտը. Կարապետ Պողոսյան
ԹեմաԿարթագենը պետք է ավիրել...
Մինչ երրորդ Պունիկյան պատերազմի սկսելը( Ք.ա. 149֊146) սա էր հռոմեական սենատի հիմնական օրակարգը։
Հռոմեական կայսերության և նրա նվաճումների համար լուրջ վտանգ ներկայացնող Կարթագեն քաղաք֊պետությունը ամբողջովին հողին հավասարեցվեց, իսկ բնակչությունը ստրկացվեց...
Հայկական պետականությունը այսօր կանգնած է վերջնական կործանման առջև, մեր հիմնական օրակարգը պետք է լինի անհնարինի ձգտումը, բաքվի(Կարթագենի) վերացումը, այլ պարագայում կվերանանք մենք, հազարամյակների մեր պատմությամբ։
Բայց, մինչ թյուրքական կարթագենի ավիրումը, պետք է պահել հայկական Հռոմը` Ստեփանակերտը։
Դեռևս 2018֊ին, մենք ընտրեցինք մեր ճակատագիրն` արկածախնդրությունն և դաժան պարտությունն, այլևս չկա ժամանակ իրավիճակ շտկելու, կա ընդամենը կռվելու և ապրելու մեկ ճանապարհ...
Ստեփանակերտը մեր ինքնության պատվարն է, Արցախի անկման դեպքում չի մնա ոչ մի հայ, Արցախը պետք է պահել ամենկերպ, և մտածել բաքվի կործանման մասին
Հաջորդ պատերազմը սկսվելուց պետք է լինել առավել ռադիկալ, բացառիկ վճռական առաջին հերթին ներքին թշնամու նկատմամբ։
Իսկ հաջորդ պատերազմը կարող է սկսվել հենց այս գիշեր։
Արցախն է այլևս մեր ինքնության միակ ակունքը...

