ՍՓՅՈՒՌՔԸ ՄԱՍՆԱՏԵԼՈՒ ՆՈՒՐԲ ԱՐՎԵՍՏԸ․ Հայ համայնքի ղեկավարը բարձրաձայնում է

Թեմա

Iravunk.com-ի զրուցակիցն է Իսպանիայի Վալենսիա քաղաքի «Արարատ» հայրենակցական միության հայ համայնքի ղեկավար ԱՐԱՐԱՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ, ում հետ ամոփեցինք արդեն անցնող՝ 2022 թվականը եւ հիմնականում խոսեցինք սփյուռքում տիրող իրավիճակից։ Նկատենք, որ հենց զրույցի սկզբից արդեն պրն. Ղուկասյանը միանգամից հայտնեց իր մտահոգությունը սփյուռքում ապրող հայերի միասնականության հետ կապված: 

Մեր այն հարցին, թե ի՞նչ իրավիճակ էր այս տարի սփյուռքում, վերջինս հաստատակամ նշեց, «սփյուռքի մասնատման գործընթացը ներկայիս իշխանությունների գերնպատակներից մեկն է։ Իսկ պատերազմից հետո Սփյուռքը ոչ թե մասնատվել, այլ փշուր-փշուր է եղել։ Իսկ այդ փշուրները հավաքելը գրեթե անհնար է»։ Շարունակելով միտքը ասաց․

- Սփյուռքը կազմաքանդելու Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն արտահայտվում է հատկապես սփյուռքյան կառույցները չեզոքացնելու, հայկական արժեքները դրանցում փոշիացնելու և Սփյուռքը միավորող համահայկական հիմնահարցերը ջնջելու մեջ։ Այդ կառույցների մեջ որոշակիորեն դժգոհ անհատներին "պաշտոններով" ոգևորելու որոշ պաշտոնյաների հմտությունները մեկը մյուսին հերթ չեն տալիս։

 

- Նկատի ունեք, որ հատուկ աշխատանքներ են տանում սփյուռքի հայության վրա, թե՞ հայաստանյան իրականությունն է ստիպել այդպիսի իրավիճակ ունենալ դրսում։

- Հավատացեք երկուսն էլ կա։ Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը այս տարիների գտնվեց մի քանի եվրոպական երկրնեւրում, որից հետո ես ակնհայտ նկատեցի այդ պառակտումը, քանի որ ինքս տարվա ընթացքում լինում եմ շատ եվրոպական երկրներում։ Պառակտում են առաջացրել ոչ միայն անձերի այլ հայանպաստ գաղափարախոսությունների միջեւ, որ ավելի քիչ լինեն ու խոսեն ազգայինի, հայոց ցեղասպանության ճանաչման եւ հայանպաստ քաղաքականության մասին։

 

- Ինչո՞վ է, պայմանավորված նման մոտեցումը եւ ի՞նչ եք կարծում ինչի՞ դա կբերի։

- Իսպանիայում, ընդհանուր առմամբ, հետընթաց է գրանցվել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Տեղի հայ համայնքը գրեթե արդեն պիտի հասներ կենտրոնական իշխանությանը` ցեղասպանությունը ճանաչելու հարցում, սակայն Հայաստանում իշխանափոխությունից և մեր երկրում Թուրքիայի շահերով առաջնորդվելու քաղաքականության որդեգրումից հետո, այս գործընթացը լուրջ հետընթաց է գրանցել։ Հիշեցնենք, որ մինչև 2019 թվականը Իսպանիայի 39 քաղաք և 6 մարզ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Իսկ ահա վերջին գրեթե 4 տարիների ընթացքում երկրի մի շարք քաղաքներում փորձ է արվել ճանաչման բանաձև ներկայացնել, սակայն չի հաջողվել, քանի որ տեսական ինքնակառավարման մարմինների մեծամասնություն կազմող կուսակցությունները մեծամասամբ հրաժարվում են այդ գործընթացից` պատճառաբանելով Հայաստանի իշխանությունների և Թուրքիայի միջև, այսպես կոչված, «բարիդրացիական» հարաբերությունների հաստատումը։ Հետընթաց է ապրում նաև իսպանական շրջանակներում հայկականությունն ու հայկական մշակույթը ներկայացնելու գործընթացը։ Սա էլ պայմանավորված է պատերազմից հետո աշխարհասփյուռ հայության ընկճված և պարտվողի հոգեբանությամբ, որն ամեն օր մեր իշխանությունները փաթաթում են մեր վզին։

Իսկ այս իրավիճակում, պարզ է, որ միջազգային հանրության պատասխանը Հայաստանին, համարժեք պիտի լինի` անհասցե և օդի մեջ։ Հանրության ուշադրությունն արդեն սպասվելիք գլխավոր խնդիրներից շեղելու համար, Աննա Հակոբյանի նման հանրային դեմքերը անհոգ կյանքի դրվագներ են տարածում սոցցանցերում` բուռն կերպով ցանկանալով, որ նույն հանրությունը սկսի քննարկել դրանք` այլևս առանց կարեւորություն տալու` դրակա՞ն են արձագանքները, թե՞ բացասական։ Եվ մինչ պառակտված հանրությունը զբաղվում է իրար միս ուտելով` Ադրբեջանը հասնում է իր նպատակին, դե իսկ միջազգային հանրությունն էլ իր անատամ հայտարարություններով իր պարտքը կատարած է համարում և վերջ։ Արդյունքում` նրանք գրավում են, մենք քննարկում Աննա Հակոբյանին, նրանք շրջափակում են, մենք մի կերպ հայտարարություններ ու կոչեր ենք կորզում սրանից-նրանից։

 

-Իսկ նախկինում չկայի՞ն պառակտումներ, կամ քաղաքական իրավիճակից բխող մոտեցումներ։

- Եթե նախկինում մարդիկ զերծ էին մնում այս կամ այն միջոցառմանը մասնակցելուց, քանի որ ինչ-որ մեկը մասնակցում էր դրան կամ չէր մասնակցում, ապա հիմա մեծամասամբ կոմպլեքսավորվում են նիկոլական, կամ եսիմինչական լինելու համար, և, ըստ այդմ, խուսափում հայանպաստ միջոցառումներին իրենց մասնակցությունն ունենալուց։  44 օրյա պատերազմի ժամանակ հայտնվեցին պատեհապաշտներ, որոնք ինքնահաստատվելու խնդիր ունեին և ովքեր ավելի շատ պառակտում մտցրեցին համայնքի մեջ։ Այդ մասսան հայկական գրեթե ոչ մի միջոցառման, նախկինում, ներկայում և կազմակերպվելիք, չեն մասնակցում։ Սա շատ կարեւոր ու վտանգավոր տենդենց է։ Շատերը կորցրել են ազգային գաղափարախոսությունը, դարձել կենցաղապաշտ։ Սա ազգային աղետ է։

 

- Պարոն Ղուկասյան, կարող ենք ասել, որ նախկինում սփյուռը ուներ շատ կարեւոր եւ ազդեցիկ նշանակություն հայաստանյան թե' ներքին թե' արտաքին քաղաքականության կայացման հարցում, որի վկայությունն էր հեղափոխությունը, իսկ հիմա սփյուռը չունի ազդեցիկ խոսք ու պահանջ Հայաստանում տիրող քաոսային իրավիճակիակների հետ կապված։

- Այո, դա այդպես է։ Սփյուռքի հայերի ազդեցությունը լրջորեն պակասել է, որը վկայում է այս իշխանությունների թրքահաճո երեւալու տենդենցով եւ ինչ որ չափով դա իրենց հաջողել է։ Իսկ 2018 թվականին սփյուռքը իսկապես շատ մեծ ու լուրջ ազդեցություն ունեցավ հեղափոխության հարցում։

 

- Վերջերս Իսպանիայի խորհրդարանը ինստիտուցիոնալ երկու հայտարարություն կատարեց ի նպաստ Հայաստանի։ Այդ առումով ի՞նչ կասեք։

- Այո, առաջինը դա սեպտեմբերյան դեպքերն էին, երբ Ադրբեջանը խախտեց Հայաստանի սուվերեն տարածքը եւ մյուսը արվեց Լաչինի միջանցքի հետ կապված։ Եթե Ադրբեջանի կողմից սեպտեմբերյան ագրեսիան և դրան հետևած Բերձորի միջանցքի փակումը ևս արժանանար միջազգային հանրության լռությանը և, ըստ այդմ, նրա ժողովրդավարական թևի անատամ հայտարարություններին ու բռնության հանդուրժողականությանը, ապա այլևս այդ լռությունը կդիտարկվեր ո՜չ թե հանցավոր, այլև արդեն պոտենցիալ հանցանք։ Այդ իսկ պատճառով, նույն միջազգային հանրության հայտարարությունները դարձան դույզն-ինչ հասցեագրված և թիրախային` որոշակիորեն ստիպելով Ադրբեջանին հարգել միջազգային և մարդու իրավունքները։ Այսուհանդերձ, ալիևյան բռնապետությունը կարծես թե տակավին դիմադրում է (կամ ուզում է դա անել)` հետեւողականորեն փորձելով հրաժարվել միջազգային խաղացողների պահանջները կատարելուց, այն է` բռնությունից հրաժարում, զորքերի հետքաշում և բանակցությունների վերսկսում։ Մի շարք երկրների շարքում, վերջին իրադարձություններին պատշաճ գնահատական տվեց նաև Իսպանիան` երկրի հայ համայնքի ակտիվ գործունեության շնորհիվ։ Պատգամավորի Կոնգրեսի վերջին երկու հայտարարությունները (հոկտեմբերի 6-ի և դեկտեմբերի 22-ի)` ի աջակցություն Հայաստանի և ընդդեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության, պատասխանն էին իսպանահայ համայնքի դիմումին, որի տակ ստորագրել էին երկրի բոլոր հայկական կազմակերպությունները։ Կոնգրեսի ինստիտուցիոնալ հայտարարություններին հետևեց Վալենսիայի մարզի Միսլատայի քաղաքապետարանի դեկտեմբերի 23-ի միաձայն հայտարարությունը, որում դատապարտվում է ինչպես Ադրբեջանի ագրեսիան, այնպես էլ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հրահրված Արցախի շրջափակումը։ Հայտարարությսն մեջ նշված է Մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, Բերձորի (Լաչին) միջանցքի փակման հետևանքով հասունացող հումանիտար աղետի և դրանից բխող վտանգների մասին։ Քաղաքապետարանն, իր հերթին, կոչ արեց միջազգային կառույցներին` միջոցներ ձեռնարկել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման և հումանիտար աղետից խուսափելու համար։ Ինստիտուցիոնալ հայտարարությունը կարդացին քաղխորհրդի բոլոր քաղաքական ուժերի խոսնակները` Մարիա Լուիսա Մարտինես Մորան (Սոցիալիստական կուսակցություն PSOE), Խայմե Բրոնչուդը (Ժողովրդական կուսակցություն, PP), Ալվարո Գալանը (ՎՈՔՍ, VOX), Խոսե Մարիա Գոնսալեսը (Քաղաքացիական կուսակցություն, Ciudadanos) և Խավիեր Խիլը (Կոմպրոմիս Compromís)։ Նշենք, որ վերջին իրադարձությունների առաջին իսկ ժամերից արձագանքել և հայ ժողովրդին իր աջակցությունն է հայտնել Կոմպրոմիս կուսակցությունը, որն ի սկզբանե ցանկանում էր նախագիծ ներկայացնել քաղխորհրդին, որտեղ Ադրբեջանը համարվում է որպես ագրեսոր երկիր, իսկ Թուրքիան` այդ երկրի ռազմական և ահաբեկչական գործողությունները հովանավորող երկիր։ Սակայն իշխող Սոցիալիստական կուսակցությունը, որը քաղխորհրդում մեծամասնություն է կազմում, նախապես հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու նախագծին, որն էլ, իհարկե, պիտի նշանակեր գործընթացի տապալում։ Նշենք նաև ներկայացվելիք նախագծին բոլոր ընդդիմադիր կուսակցությունները պատրաստ էին կողմ քվեարկել։ Այդ իսկ պատճառով և, իհարկե, վերոնշյալը հիմք ընդունելով, միմյանց հետ անընդհատ կապի մեջ գտնվող ընդդիմության և հայկական կազմակերպության ներկայացուցիչները որոշում են կայացնում` ընդունել իշխանության առաջարկած բանաձևը, որը նույնպես հասցեական է, բավականին թիրախային և, որ ամենակարևորն է` ընդունվեց միաձայն։ Հայտարարության ավարտին, քաղաքապետ Կառլոս Ֆեռնանդես Բիելսան կարևորեց տարածաշրջանում խաղաղության ձեռքբերումը և իհարկե Միսլատայի աջակցությունը հայ ժողովրդին և, մասնավորապես "Արարատ" հայկական միությանը, որի հետ համագործակցությունն արդեն իսկ երկար տարիների փորձ է։ Մի կողմ դնելով Իսպանիայի կենտրոնական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների դիրքորոշումները հայ ժողովրդի և, ընդհանրապես, հայկական գործոնի վերաբերյալ (սա առանձին քննարկման նյութ է, որի մասին դեռ կխոսենք) պետք է նշել, որ երկրի հայ համայնքի կատարած աշխատանքն արժանի է բարձր գնահատանքի և որ դեռ բազում մարտահրավեր կան, որոնք ծառանում են համայնքի առջև` պահանջելով լինել ավելի վճռական և արդյունավետ։ Վերջում նշենք, որ նիստին ներկա էին "Արարատ" հայկական միության անդամները, ովքեր, քաղխորհրդի խոսնակների հետ միասին, ծածանեցին հայկական եռագույնը Միսլատայի քաղաքապետարանում։

Միսլատայում և մի շարք այլ քաղաքներում պիտի ներկայացվեին այլ բնույթի միջնորդագրեր, որոնցում Ադրբեջանը պիտի ներկայացվեր որպես ագրեսոր պետություն, իսկ Թուրքիան այդ երկրի ահաբեկչական ծրագրերը հովանավորող երկիր։ Սա գրեթե անհնար է Իսպանիայի պես թուրքամետ երկրում, որը մեր հարևանի հետ, բացի սերտ դիվանագիտական հարաբերությունների, նաև միլիարդավոր դոլարների հասնող առևտրաշրջանառություն ունի։ Իսկ ահա հայ-իսպանական դիվանագիտությունը գրեթե զրոյական մակարդակի վրա է գտնվում, առեւտրաշրջանառության մասին գրեթե խոսք անգամ չի կարող լինել։ Հայ-իսպանական ներկայիս հարաբերությունները մեծամասամբ պայմանավորված են մշակութային ոլորտով, որի գլխավոր դերակատարն, անկասկած, հայ համայնքն է, որի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարումն այժմ ավելի է դժվարացել։

 

Ա․ ՀԱԿՈԲՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=244888&l=am/
Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում