«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Հրապարակ». Ականազերծման ՊՈԱԿ-ում փողը «գյոլ է տվել»

Մամուլի տեսություն

«Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում փողի ավելցուկ է, եւ այս ՊՈԱԿ-ը տարվա վերջին ինչ-որ անհասկանալի սեմինարներ է կազմակերպում՝ ավելցուկ փողից ազատվելու համար։ ՊՈԱԿ-ի տնօրենը Վաղինակ Սարգսյանն է: Նշանակվել է այս տարվա ապրիլ-մայիսին: ՊՈԱԿ-ը ստեղծվել է 2001-ին, խորհրդում մի քանի նախարարության ներկայացուցիչ է՝ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի: Բայց լիազոր մարմինը ՊՆ-ն է: Վաղինակ Սարգսյանը զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի, հետո՝ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնը․ 2018-ի իշխանափոխության օրերին ինքն էր խաղաղապահների հրամանատարը եւ հայտնի խմբի հետ «Ստալիչնի պոլկից» փողոց՝ միտինգի դուրս եկած խմբի առաջնորդը: Այն ժամանակ լուրեր կային, թե զինվորականների այս խմբի՝ փողոց դուրս գալն է վճռորոշ դեր խաղացել, եւ զինծառայողներին ցուցարարների մեջ տեսնելով՝ Սերժ Սարգսյանը վերջնական որոշում է կայացրել՝ հրաժարականի դիմում գրելու։

Վաղինակ Սարգսյանն ԱԻՆ համակարգում չի աշխատել: Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո՝ 2018-ի հունիսի 11-ին, որպես պարգեւատրում՝ Սարգսյանին նշանակեցին Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար: Պատերազմի օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին, ազատեցին այդ պաշտոնից, հավանաբար՝ թերացումների համար, թեեւ՝ սուսուփուս: Պատերազմից հետո լուրեր եղան, թե ԱԱԾ-ում քննվող մի գործով Վաղինակ Սարգսյանը հարցաքննվել է: Հետագայում նա հայտնվեց այս փափուկ եւ ապահով պաշտոնին, որտեղ ոչ մեծ պատասխանատվություն կա, ոչ մեծ ռիսկեր, փոխարենը՝ մեծ փողեր կան։
Եվ այսպես․ ՊՈԱԿ-ը նոյեմբերին դասընթաց է կազմակերպել Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում, նոյեմբերի 29-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնի հրահանգիչները ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում «Աստղավարդ» հասարակական կազմակերպության 12 աշխատակցի համար կազմակերպել են «Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավարի պատրաստման» թեմայով դասընթացավարի որակավորման ուսուցում: Դեկտեմբերի 6-ից ՊՈԱԿ-ը «Հայաստանի տուժած մարզերում պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման իրականացում» խորագրով պանելային քննարկում է կազմակերպել։ Դեկտեմբերի 16-ին ՊՈԱԿ-ը կազմակերպել է «2022 թվականի աշխատանքների ամփոփում եւ 2023 թվականին նախատեսվող ծրագրեր» թեմայով տարեվերջյան ամփոփիչ աշխատաժողով։

Մեր տեղեկություններով՝  քննարկումներից մեկն էլ արվել է Ջրվեժի «Ղարս» ռեստորանում՝ խորովածով-բանով։ Հետաքրքիր է, որ այս ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում գնման գործընթացների մասին տեղեկություններն իսպառ բացակայում են, այդ բաժինը պարզապես դատարկ է։ Համացանցի բաց աղբյուրներից տեղեկացանք, որ այս ՊՈԱԿ-ին 2021 թվականին միայն մեկ ծրագիր իրականացնելու համար (Ականազերծված տարածքների մոնիթորինգ, նշագրված տարածքների մոնիթորինգ, ականների վտանգի իրազեկման միջոցառումներ, ականազերծման աշխատանքներ Տեղ համայնքում) կառավարության կողմից փոխանցվել է 338 մլն 945 հազար դրամ։ Եվ այսքան ֆինանսավորման պայմաններում ՊՈԱԿ-ը նորմալ կայք անգամ չունի՝ դրա բաժինների մեծ մասն ամբողջացված, լրացված չէ՝ կառուցման ընթացքի մեջ է։

Ի դեպ, մոնիթորինգներն ու դասընթացներն ամենաչբռնվող թեմաներն են, որտեղ կարելի է անսահմանափակ քանակով փողեր «լվանալ» եւ չբռնվել։

Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին