Ուշքի եկեք, սրանք մենք չենք. Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ գրառմամբ է հանդես եկել՝ այն վերնագրելով՝ «Բրյուսով» ձախողած օպերացիան շարունակվում է կամ՝ արդարադատությունը իշխանության պատանդ»:
 
«Բրյուսով» ձախողված օպերացիան իշխանությանը հոգեխանգարմունք առաջացնելու չափ հանգիստ չի տալիս։ Ձախողումը թանկ նստեց ԿԳՄՍ նախարար, օպերացիայի գլխավոր կուրատոր Վ․ Դումանյանի եւ փոխվարչապետ Հ․ Մաթեւոսյանի վրա։ Բրյուսովի համալսարանի ոչ իշխանական, անցանկալի թեկնածուի ընտրությունից անմիջապես հետո, գրչի թեթեւ հարվածով, նրանք աշխատանքից ազատվեցին, եւ ազատվեցին ոչ թե ակնհայտ ոչ պրոֆեսիոնալիզմի, ոլորտների չիմացության, ոչ ադեկվատ ընկալումների կամ դիլետանտիզմի, այլ, ըստ էության, իշխանությանը «չմատուցված կոնկրետ ծառայությունների» համար․․․
 
Ռեկտորի ընտրությանը նախորդած՝ Բրյուսովից, Ֆիզկուլտինստիտուտից ու Մանկավարժական համալսարանից ֆրանկենշտեյնական մի խառնարան ստանալու անհաջող արշավը բավական լուսաբանվել է։ Վստահաբար, եթե չհանդիպեին Բրյուսովի ուսանողության եւ դասախոսների ընդվազմանը, հերթական քանդիչ ծրագիրն իրականացվելու էր, անգամ այն պարագայում, երբ բուհերի միացման ուսումնասիրություն-գնահատում գոյություն չուներ, ինչպես խոստովանեց Դումանյանը։ Հակառակ ռեկտորի ընտրությունից երկու օր առաջ հարուցված քրեական գործին, զազրելի ռեպրեսիվ գործիքներին, դեկտեմբերի 9-ին Բրյուսովի ռեկտոր ընտրվեց անցանկալի թեկնածուն՝ Կ․ Հարությունյանը։ Բայց, ինչպես ասում են՝ Show must go on…Նախ պարզվում է, որ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հ․ Մաթեւոսյանը մինչեւ օրս չի ստորագրել ընտրությունների արդյունքներն արտացոլող արձանագրությունը։ Եվ ահա երեկ, Դատախազության տարածած հաղորդումից հայտնի է դառնում, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է երկու քրեական վարույթ, մեկը՝ հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների, մյուսը՝ վարչական շենքում կատարված խուլիգանության դեպքի առթիվ։ Ես առանձնապես զարմացած չեմ, որովհետեւ թավշով ու բոլորին սիրո խոստումով իշխանության եկած, բայց իրականում ցինիկ ռեպրեսիվ գործիքակազմով սեփական իշխանությունը ամրագրող ապազգային այս խմբակին անգամ չաուշոսկուները կնախանձեին։ Սա ոչ Լաչինի միջանցքն է, ոչ էլ սեփական ժողովրդի ու երկրի ինքնիշխանության ապահովման հարցն է։ Թքած․․․․Կարեւորը սեփական իշխանությունը պահելն է ամեն գնով, երկրում խորացող բռնատիրությամբ ու պոլիցայական մթնոլորտով, ոստիկանների մահակի ու դատախազության մամլիչի տակ, ազգին պառակտելով ու ներազգային ատելությունից կուրացած մի անհասկանալի խառնարան ստանալով։
 
Պետության զավթումն էլ ինչպե՞ս է լինում․․․ այսպես՝ քայլ առ քայ... ամենուր, վրեժխնդիր ու ճղճիմ․․․Կարելի է բանտերում կեղեքել ոչ քպ-ական համայնքապետերին, կարելի է այլախոհին մահվան դուռը հասցնել, մի ամբողջ ազգ կեղեքել ու կտտանքների ենթարկել՝ անորոշության, ապագա չունենալու, թուրքից ցեղասպանվելու հեռանկարով։ Հիմա, գոնե հիմա, հասկանու՞մ եք, թե ինչու էին ՍԴ-ում դատավորներ փոխում, ինչո՞ւ են ԲԴԽ-ն մաքրում անցանկալիներից, ինչո՞ւ են բանտերում կեղեքվում ոչ քպ-ական համայնքապետերը, ինչո՞ւ է կազմաքանդվում բանակը, ինչու են հրեշայնացնում անցյալը, հերոսներին, մեր նվիրական արժեքները, ինչո՞ւ սրանց պետք չի մշակույթը, ավանդական ընտանիքը, Հայ առաքելական եկեղեցին, ինչու են աղազարյանը, վիգեն խաչատրյանները, գագիկ մելքոնյաններն ու մի ասլանյան բարձրաձայնում, թե Արցախը մերը չի․․․ Ուշքի եկեք, սրանք մենք չենք․․․», - գրել է պատգամավորը:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում