ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

«Հան­գիստ նստեք տեղ­ներդ»,- 2018-ից ի­ վեր կա­պի­տու­լյան­տը լպիր­շա­վա­րի այդ­պես է դի­մել շատ-շա­տե­րին: Իսկ հի­մա, ինչ­քան էլ զար­մա­նա­լի լի­նի, այդ բա­նա­ձև­ը նրան վե­րա­դար­ձել է Ա­րև­մուտ­քից: ԶԼՄ-նե­րում տե­ղե­կու­թյուն հայտն­վեց, որ օ­րերս ա­մե­րի­կյան վար­չա­կազ­մի կող­մից, մաս­նա­վո­րա­պես Պետ­քար­տու­ղար ԷՆ­ԹՈ­ՆԻ ԲԼԻՆ­ՔԵ­ՆԻՑ Փա­շի­նյա­նին հստակ ու­ղերձ է ու­ղարկ­վել, որ վեր­ջինս ընդ­դեմ Մոսկ­վա­յի կտրուկ «շար­ժում­ներ» չա­նի: Խոս­քը վե­րա­բեր­ում է ՀԱՊԿ-ից Հա­յաս­տա­նի դուրս գա­լուն, ին­չը հա­մա­ցան­ցա­յին տի­րույ­թում որ­պես հա­վա­նա­կան տար­բե­րակ էր քննարկ­վում, կա­պի­տու­լյան­տի՝ Սանկտ Պե­տեր­բուրգ մեկ­նե­լու շրջա­նակ­նե­րում: Քննարկ­վում է­ին խո­սակ­ցու­թյուն­ներ, թե նա կա­րող էր ԱՊՀ գա­գաթ­նա­ժո­ղո­վում օ­րի­նակ հայ­տա­րա­րել, որ ե­թե Լա­չի­նի շուրջ ի­րա­վի­ճա­կը չհարթ­վի, Հա­յաս­տա­նը դուրս կգա ՀԱՊԿ-ից: Ա­հա, ա­մե­րի­կյան վար­չա­կազ­մից զգու­շաց­րել են կա­պի­տու­լյան­տին ու մատ­նա­ցույց ա­րել թուրք-ադրբե­ջա­նա­կան տան­դե­մի մե­ծա­ցող ա­խոր­ժա­կը, հաս­կաց­նել տա­լով, որ ե­թե Հա­յաս­տա­նը հայ­տա­րա­րի, որ ՀԱՊԿ-ից դուրս է գա­լու, Ա­րև­մուտ­քը չի կա­րող պաշտ­պա­նել Հա­յաս­տա­նին թուր­ք-ադրբե­ջա­նա­կան մի­աս­նա­կան բա­նա­կից: Հե­տև­ա­բար, Նի­կո­լին խոր­հուրդ են տվել՝ «հան­գիստ նստել տե­ղը»: Դե Նի­կո­լին էլ այլ բան չի մնում, քան հնա­զանդ­վել «քե­ռի Սե­մին»:

Ախ այդ ա­նի­ծյալ հա­մա­ցան­ցը` այդ­տեղ է սպրդել ՔՈ­ՉԱ­ՐՅԱՆ ԱՆ­ԴՈ­ՆԻ մաս­նակ­ցու­թյամբ մի զար­մա­նա­լի տե­սագ­րու­թյուն, ո­րը լա­վա­գույնս է ար­տա­հայ­տում ոչ մի­այն նրա, այ­լև ՔՊ-ական ամ­բողջ կոդ­լի ի­րա­կան վե­րա­բեր­մունքն Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի նկատ­մամբ. դեկ­տեմ­բե­րի 22-ին ԱԺ պաշտ­պա­նու­թյան և անվ­տան­գու­թյան հար­ցե­րի մշտա­կան հանձ­նա­ժո­ղո­վի հեր­թա­կան նիս­տի վերջ­նա­մա­սում Ան­դո­նը, չի­մա­նա­լով, որ ձայ­նագր­վում է նիս­տի նա­և այդ հատ­վա­ծը, Բեր­ձո­րի մի­ջանց­քը բա­ցե­լու մա­սին հար­ցին անդ­րա­դառ­նա­լիս ձայ­նի ծաղ­րա­կան տո­նայ­նու­թամբ ու խիստ բարձր տրա­մադ­րու­թյամբ ծի­ծա­ղե­լով կա­տա­կել է թի­մա­կից­նե­րի հետ. «Ուզում է­ի ա­սել, ե­թե Լա­չի­նի մի­ջանց­քը վա­ղը բաց չլի­նի՝ կմտա­ծեմ…»: Ընդ ո­րում, ինչ­պես հե­տո պարզ­վել էր, ու­ղիղ հե­ռար­ձակ­ման հենց այդ հատ­վա­ծը մեկ օր հե­տո հան­վել էր տե­սագ­րու­թյու­նից՝ չխայ­տա­ռա­կե­լու Ան­դո­նի ի­րա­կան դեմ­քը: Քո­չա­րյան Ան­դո­նի և այլ ան­դոն­նե­րի հա­մար, փաս­տո­րեն, ար­ցախ­ցի­նե­րի ող­բեր­գու­թյու­նը «կայ­ֆա­վատ» լի­նե­լու թե­մա է, զվար­ճան­քի ա­ռար­կա, ղժժա­լու բան: Բա ար­ցախ­ցի­նե­րը հո թուր­քեր չե՞ն, որ մտա­հոգ­վի, դարդ ա­նի՝ կաշ­վից դուրս գա­լով: Յա՛խք...

Ստե­փա­նա­կեր­տի Վե­րածնն­դի հրա­պա­րա­կում դեկ­տեմ­բե­րի 25-ին տե­ղի ու­նե­ցած հա­մա­ժո­ղովր­դա­կան հան­րա­հա­վա­քը հայտն­վել է մի­ջազ­գա­յին մի շարք ա­ռա­ջա­տար լրատ­վա­մի­ջոց­նե­րի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում: Հան­րա­հա­վա­քի մա­սին գրել է Agence France Presse (AFP) գոր­ծա­կա­լու­թյան թղթա­կի­ցը: Հոդ­վա­ծը տա­րա­ծել են France 24, Digital Journal, Channel News Asia, RFI լրատ­վա­մի­ջոց­նե­րը: Հոդ­վա­ծի հե­ղի­նա­կը հա­կիրճ ներ­կա­յաց­նում է Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի մի­ջև տի­րող ի­րա­վի­ճա­կը, ինչ­պես նա­և Ար­ցա­խի ժո­ղովր­դի՝ 2 շա­բաթ շա­րու­նակ­վող ար­գե­լա­փա­կու­մը: Ստե­փա­նա­կեր­տում տե­ղի ու­նե­ցած հան­րա­հա­վա­քին է անդ­րա­դար­ձել նա­և ТАСС լրատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյու­նը: Լրատ­վա­մի­ջո­ցը նույն­պես ներ­կա­յաց­րել է վեր­ջին եր­կու շա­բաթ­նե­րին Լա­չի­նի մի­ջանց­քի ար­գե­լա­փա­կու­մը և եր­կու կող­մե­րի հայ­տա­րա­րու­թյուն­ներն այդ առն­չու­թյամբ: Սա­կայն այս ա­մե­նի ֆո­նին զար­մա­նա­լի­ո­րեն թե­մա­յի շուրջ լռել է ՀԱՆ­ՐԱ­ՅԻՆ ՀԵ­ՌՈՒՍ­ՏԱ­ՏԵ­ՍՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ: Ե­րև­ի թե, ի­րենց տե­ղյակ չի պահ­վել, որ ի­րենք Հա­յաս­տա­նի, այլ ոչ թե Ադր­բե­ջա­նի հան­րա­յին ա­լիքն են: Ար­ցախ­ցի­նե­րի գո­յա­բա­նա­կան խնդիրն էլ հո թուրք­նի­կո­լի հեր­թա­կան ստե­րը չեն, որ Հ1-ը ի­րեն պատ­ռի, սա հո տե­ղա­կատ­վա­կան աղբ չէ, որ լցնեն ե­թեր...

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

https://iravunk.com/sim/?p=244857&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը