Քաղաքականացված և չքաղաքականացված անձանց մասին. Հենրիխ Դանիելյան

Ներքաղաքական
— Մարդիկ, ովքեր խոսում են քաղաքական քայլերից, որոնք քաղաքական լուծումներ են պահանջում, բայց կողմ չեն քաղաքականացված պրոցեսներին, դառնում են նիկոլի հերթական զոհը։
Այս օրերին, երբ փակ է Լաչինի միջանցքը, երբ հազարավոր մեր հայրենակիցներ գտնվում են շրջափակման մեջ, այս խնդրով մտահոգ տարբեր մարդիկ փորձում են գտնել պայքարի իրենց եղանակը։
Խնդիրն այն է, որ օրերս հայտնիների կողմից ի պաշտպանություն արցախցիների ակցիա էր իրականացվել, որի նպատակը Լաչինի միջանցքի և շրջափակված մեր հայրենակիցների խնդրի բարձրաձայնումն էր: Ակցիայի իրականացումից հետո ՊԵԿ-ը որոշել է տուգանել Թամարա Պետրոսյանին (Տոմա) և Տարոն Իսպիրյանին (Պոնչին) 1 մլն դրամով: Ըստ ՊԵԿ-ի՝ արտիստներին առաջարկվել է վարել հարսանեկան հանդիսություն, որի դիմաց պահանջված գումարը կազմել է 2 մլն դրամ։ Այդ նպատակով կանխիկ վճարված 500 հազար ՀՀ դրամ կանխավճարի դիմաց չի տրամադրվել ՀԴՄ կտրոն, և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները:
Ողջունելով այդ անձանց նախաձեռնությունները, ովքեր ինքնակամ որոշել են Արցախի խնդիրը դարձնել էլ ավելի լսելի հանրության տարբեր շրջանակների և միջազգային տարբեր կառույցների համար, ուզում եմ նաև նշել, որ հնարավոր չէ քաղաքականացված գործընթաց սկսել և հայտարարել, որ իրենք լրիվ ապաքաղաքական քայլեր են իրականացնում։
Քաղաքական տարբեր բռնաճնշումներով, ընդդիմադիր հայացքներ ունեցող, այլակարծությամբ հանդես եկող անձանց խոսքը սահմանափակող և նրանց վրա քաղաքական ճնշումներ գործադրող իշխանությունների քայլերը չպետք է երկար տևեն։
— Ռուբեն Վարդանյանը մինչ այս պահը արել է միայն գովելի քայլեր, ում արած գործողություններն ուղղված են եղել ի նպաստ իր ժողովրդի։ Այս առումով, ուզում եմ ասել, որ Ռուբեն Վարդանյանի բախտը շատ է բերել, որ նախկինում իշխանության մաս չի եղել և բարեբախտաբար մանիպուլյացիոն այն քարոզի մեջ չի մտնում՝ անդադար ժողովրդին կերակրվող այն թեզերով, որ ամեն ինչում նախկիններն են մեղավոր, ռուս խաղաղապահներն են մեղավոր, բոլորն են մեղավոր, բացի՝ նիկոլից։ Հակառակ դեպքում Լաչինի միջանցքի այսօրվա փակվելը կկապեին 30 տարի առաջ ինչ-որ պայմանավորվածության և մտադրված փակելու հետ։
— Ջուր պղտորողներին, բանսարկուներին, խոսք տանող բերողներին, մարդկանց, ովքեր կեղծ ժպտում են, ֆեյք էջերով իրենց իրական մտքերն են արտահայտում և մարդկանց, ովքեր տալիս են այդ պատվերները, ուզում եմ հիասթափեցնել ու ասել, որ ձեր անուններն ու մականունները, ձեր տեղը և ինչ-որ ուղղությամբ ձեզ քշող կենտրոնները մեզ համար գաղտնիք չեն և դուք ևս ինչ-որ պահի նիկոլի հետ հայտնվելու եք պատմության աղբանոցում, իսկ թե երբ կգա դիմակները պատռելու ժամանակը՝ կորոշենք մենք։ Իսկ մինչ այդ, պարզապես, ոտքի տակ մի’ ընկեք)

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի