Ձկները մասսայաբար սատկում են, իսկ ձկնաբուծարանների տերերը լռում են․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Հրապարակին» հայտնի դարձավ, որ Արարատի մարզի ձկնաբուծարանների ճնշող մեծամասնությունում ձկները համատարած սատկել են։ Փաստի մասին, սակայն, ձկնաբուծարաններ ի սեփականատերերը նախընտրում են չբարձրաձայնել, ինչն առնվազն զարմանք է հարուցում։

«Հրապարակի» հետ զրույցում Արարատի մարզի Սիս վարչական շրջանի ղեկավար Հրանտ Ալեքսանյանը նշեց, որ իրենց գյուղի ձկնաբուծարանների ձկների 70 տոկոսը սատկել է: «Ձկնաբուծարանների տերերից ոմանք ասում են, որ ձկների ինֆարկտ է»,- ասաց նա։

Մեզ հետ զրույցում ձկնաբուծարաններից մեկի սեփականատերը, ով հրաժարվեց իր անունից հանդես գալ, ասաց, որ ձկնաբուծարանների տերերից ամեն մեկը մի պատճառ ունի լռելու՝ հիմնականում վախենում են իշխանությունների կողմից ավելորդ քաշքշուկների մեջ ընկնելուց:

«Հրապարակին» հայտնի դարձավ նաեւ, որ մի քանի մեծ ձկնաբուծական ֆերմաների սեփականատերեր դիմել են մասնավոր լաբորատորիաներ՝ ձկների մասսայական անկման պատճառը որոշելու համար, սակայն նույնիսկ լաբորատորիան պատճառը չի կարողացել պարզել։ Նույն պատկերն է նաեւ Սիփանիկ վարչական շրջանում՝ այստեղ եւս տուժած ձկնաբուծարան կա։ Մեզ տեղեկացրին, որ մյուս շրջանառվող վարկածն այն է, որ հատուկ վիրուսով վարակված ճայեր են բաց թողնվել, որոնք էլ վարակել են ձկնաբուծարանները:

«Բացի այդ, ձկնաբուծական ֆերմաների տերերին վախեցրել են, ասել են՝ լռեք, թե չէ հարկայինի հետ խնդիրներ կունենանք: Մի ամբողջ ոլորտ ոչնչացվում է, ու մարդիկ զգուշանալով՝ պարզապես լռում են: Վախկոտներ չեն, կարգին մարդիկ են, բայց խնդիրներ էլ չեն ուզում ունենալ, իսկ իրենց մի լավ զգուշացրել են»,- տեղեկացրին «Հրապարակին»:

Մեր տեղեկություններով, ձկների մասսայական անկում է գրանցվել նաեւ Արարատի մարզի՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող ձկնաբուծական ֆերմայում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին