Պեմզաշենի սպանությունների գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ. փաստաբանը փակագծեր է բացում
Իրավական
«Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունների գործով շատերին հուզող հարցի վերաբերյալ` առ այն, որ մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը տառապում է հոգեկան առողջական խնդրով եւ կարող է ճանաչվել անմեղսունակ, ինչի արդյունքում կարող է խուսափել պատժից, նշեմ, որ ստացվել է Ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովի փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ։ (անձը հիվանդ չէ եւ գիտակցել է կատարածը): Ավելին, ըստ փորձագետի եզրակացության, Վրույր Բարսեղյանը իր ներկա հոգեկան վիճակով կարող է մասնակցել քննչական եւ դատաքննչական գործողություններին», - գրել է Պեմզաշենի սպանությունների գործով տուժողների իրավահաջորդի շահերի պաշտպան (սպանդի ենթարկված ընտանիքի հոր փաստաբան) ԳԱՐԻԿ ԳԱԼԻԿՅԱՆԸ:
https://iravunk.com/sim/?p=244793&l=am/