Ռուսաստանն Ադրբեջանի հետ պայմանավորվել է ավելացնել գազի մատակարարումները
ՏնտեսությունՌուսաստանը պայմանավորվել է Ադրբեջանի հետ մեծացնել գազի մատակարարումները ներքին սպառման համար։ Ինչպես հաղորդում է APA-Economics-ը՝ ՏԱՍՍ-ին հղումով, այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
«Ադրբեջանի հետ կա պայմանավորվածություն՝ ավելացնելու մեր մատակարարումները, քանի որ նրանք դեռևս ունեն գազի դեֆիցիտ»,- ասել է Ալեքսանդր Նովակը։

