«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Վագրի տարում մենք նապաստակն էինք, հուսանք՝ նապաստակի տարում կլինենք գոնե վագրի ընկերը. Հայկ Բաբուխանյան

ՍԻՄ-Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ամփոփելով տարին՝ անդրադարձավ 2022-ի ձեռքբերումներին ու կորուստներին:

— Ոմանց համար «Մանկական Եվրատեսիլն» այստեղ անցկացնելը ձեռքբերում էր, ինձ համար, եթե չասենք հոգեբանական կորուստ է, ապա ձեռքբերում հաստատ չէ:  Ձեռքբերումներ չունենք, բայց ունենք կորուստներ՝ Աղավնոն, Բերձորը… Մեր տարածքներից անընդհատ կառչոտում են թուրքերը: Ունենք 250 զոհ սահմաններում այս տարի, ունենք սպառնալիք նոր պատերազմի: Փակ է Բերձորի միջանցքը, փակ է Գորիս-Կապան ճանապարհը, ունենք արտահոսք երկրից: Նույնն էլ տնտեսության, կրթության եւ մշակույթի մեջ ունենք նահանջներ: Շատ դառը իրականություն է, որ ամեն օր կարող ենք գրանցել նոր կորուստներ: Այդ կորուստները հարգված, ուժեղ, ինքնիշխան եւ իր անվտանգությունը պահող ու պահպանող պետությունից մեզ դարձրել են կիսապետություն:

— Եթե 2022-ին՝ Վագրի տարում ունեցանք այսքան կորուստներ, ի՞նչ կարող ենք ակնկալել 2023-ից՝ Նապաստակի տարուց:

— Վագրի տարում մենք չէինք վագրը, այլ նապաստակն էինք: Ուրիշներն էին վագրեր, իսկ մենք նապաստակն էինք: Հուսանք՝ նապաստակի տարում ուրիշները կլինեն նապաստակ, մենք կարող է վագր չլինենք, բայց գոնե վագրի ընկեր լինենք: Այլապես անընդհատ լինել նապաստակի դերում, կբերի նրան, որ մի օր քեզ կբռնեն ու կուտեն, եւ այդ պատմությունը կվերջանա: Դրա համար ավելի լավ է լինել վագրի հետ, քան թե լինել վագրերի վանդակում նապաստակ: Հույս ունեմ, որ եկող տարի կձերբազատվենք դավաճանների խունտայից, կվերականգնենք հայ ժողովրդի միասնությունը եւ սեփական ուժերով մեր երկրը պահելու կամքը: Կվերականգնենք մեր բանակը, ժողովրդի հայրենասիրական ոգին, հավատը ապագայի հանդեպ, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, Արցախի հանդեպ Ռուսաստանի պրոտեկտորատը: Իսկ Հայաստանը կսկսի քայլել դեպի Ռուսաստան-Բելառուս միութենական պետություն: Սա եմ մաղթում, որ լինի եկող տարի, ինչը կփրիկի մեր պետականությունը, Արցախը եւ կտա հայ ապրելու հնարավորություն: Առիթից օգտվելով՝  ուզում եմ շնորհավորել մեր բոլոր դիտողներին, հետեւորդներին, համակիրներին, ընթերցողներին, ովքեր լիահույս եմ, որ եկող տարի կլինեն իմ ասած ծրագրի ոչ միայն ականատեսները, այլ նաեւ՝ կառուցողները: Բոլորին մաղթում եմ առաջին հերթին առողջություն, լավատեսություն եւ կամք, որպեսզի դառնանք մեր երկրի տերը եւ մեր Հայրենիքը հանենք այս ծանր իրավիճակից: Նախապես շնորհավորում եմ գալիք Նոր տարվա կապակցությամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան