Ազգի ՀԵՐՈՍ. անունդ պատմության էջերում ոսկե տառերով է գրվելու

Հանդիպում

2020 թվականի պարտության դառնահամը դեռ չմարսած, հուսահատության նոր ալիքներ են գալիս, որոնց դիմադրելը, հաճախ, շատ դժվար է դառնում: Պատերազմի ամենօրյա վտանգն առկախված է, իսկ կորուստների վերքերը նորոգվելու փոխարեն նորերով են բորբոքվում: Բայց երբ թվում էր՝ էլ ուժ չկա, 2022թ. սեպտեմբերին մեր սրտերը նորովի զինելու եկավ հայ զինվորի տեսանյութը, որն արհամարհանքով մերժեց հանձնվելու առաջարկը ու մինչեւ կյանքի վերջին ակնթարթը պայքարով հաստատեց հայրենիքի պաշտպանի իր կոչումը: Այդ զինվորը Տարոն Անդրեասյանն էր, Տարոնը, որը լույսի պես ճեղքելու եկավ հուսալքության ու վախի մթնոլորտը: Այսօր ՀԵՐՈՍԸ կդառնար 29 տարեկան։

Տարոնին ազգային հերոսի կոչմանը արժանացնելու հորդորով օրվա իշխանություններին դիմել, եւ բավականին կոշտ արձագանքել էր մեր գործընկեր Գայանե Զարգարյանը, պահանջելով օր առաջ մեր Տարոնին Ազգային Հերոսի կոչում շնորհել: Որը անարձագանք չէր մնացել, այդ մասին փաստել էր հերոսի հայրիկը` Հարություն Անդրեասյանը, <<Իրավունքի>> հետ զրույցում մասնավորապես ասելով․ <<Իշխանությունից մեզ տեղեկացրել են, որ քննարկում են Տարոնին կոչում շնորհելու հարցը, հիմա տեսենք, թեեւ դա մեր ցավը չի մեղմելու, բայց...>>։

Այսօր էլ՝ հավատարիմ մնալով հերոսներին հարգելու եւ նրանց սխրանքը հավերժացնելուն միտված իր յուօրինակ ձեռագրով եւ ամենօրյա գործունեությամբ հայտնի մեր գործընկեր Գայանե Զարգարյանը շնորհավորել է անմահ հերոսին հետեւյալ տողերով․

-ԱԶԳԻ ՀԵՐՈՍ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴ ԱՆՈՒՆԴ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՈՍԿԵ ՏԱՌԵՐՈՎ Է ԳՐՎԵԼՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄՍ ԹՈՂ ՈՐ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵԼ ՍԽՐԱՆՔԻԴ ՄԵՐ ԱՆՊԱՐՏ ՀԱՅՈՐԴԻ։

Տարոն Անդրեասյանը ծնվել է 1993 թվականի դեկտեմբերի 25-ին: Մեծացել է Արարատի մարզի Մխչյան գյուղում: Նրա հայրը՝ Հարություն Անդրեասյանը 1990-ական թվականների Արցախյան պատերազմի մասնակից է: Տարոնը մանկուց եղել է ազատամարտիկների միջավայրում ու դաստիարակվել հայրենիքի հանդեպ պատասխանատվության գիտակցմամբ: Տարոնի անունն էլ Հարությունն իր մարտական ընկերոջ անունով է դրել։

 

 

https://iravunk.com/sim/?p=244707&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ