Հարյուրներ կուլ են տալիս այս ոչնչատեսիլ ինֆուզորիկ «փիլիսոփայությունը». Լիլիթ Գալստյանը՝ Աննա Հակոբյանի գրառման մասին
Ներքաղաքական«Մարդ որքան չղճիմ եւ անմնացորդ ցինիկ լինի, որ մի ամբողջ ժողովրդի գոյաբանական պայքարն ու արժանապատվությունը տանի տեղավորի տոնածառի վրանի ու «պլաստիլինի» սեփական նշաձողի տակ։ Անզորությունից կարելի է սատկել, որ մեր կողքին հարյուրներ կուլ են տալիս այս ոչնչատեսիլ ինֆուզորիկ «փիլիսոփայությունը», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆՆ՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրառմանը:
«Արցախն արթնանում է․ պայքար, պայքար, պայքա՜ր...», - եզրափակելով խոսքը՝ գրել է պատգամավորը:

