Թուրքական կապիտալի ներհոսքի հակառակ երեսը եւ տնտեսության իրական պատկերը․ Բացառիկ վերլուծություն

Տնտեսություն

Ինչպե՞ս ենք ամփոփում 2022թ․ տնտեսական տարին, ի՞նչ մարտահրավերներով ենք մտնում 2023թ․ այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի հետ, ով նախ փաստեց․

-Նախ առաջին հերթին արձանագրենք, որ Հայաստանում աղքատության մակարդակը գերազանցում է 40-50 տոկոսը, եւ այն կապ չունի պաշտոնապես հրապարակված ցուցանիշների հետ։ Մանիպուլյատիվ ձևերով, կենսաթոշակը 2300-3000 դրամով բարձրացրեցին, ոնց որ էդ զանգվածի աչքին թոզ փչեն: Այս մարդիկ, որ առանց այն էլ մի կերպ էին ապրում, այս բարձրացումով զրկվեցին նպաստի ռեժիմից: Այդ մարդիկ, ինչ-որ ձևով իրենց գոյությունը պահպանում են ու նրանք արդեն վաղուց ոչ թե աղքատներ, այլ ծայրահեղ աղքատներ են: Հիմա, երբ մեր հանրապետության ռացիոնալ, իրական հատվածում հավելյալ արժեք, եկամուտ, նոր աշխատատեղեր չի բացվում՝ ինչպե՞ս կարելի է խոսել աղքատության նվազման մասին։ Ինչպիսի մեթոդաբանությամբ էլ հաշվարկեն, միևնույն է՝ հնարավոր չէ աղքատության ցուցանիշի նվազում արձանագրել: Միայն գյուղատնտեսական ապրանքների մթերումներով բազմաթիվ խնդիրներ կան, ինչպես կարող է պետության մեջ մշակված բերքի մթերման խնդիր առաջանա, եթե ասենք, ինչ որ մեկն ավելի մատչելի գներով ուրիշ տեղից այդ մթերքից չի ներկրում: Ամբողջ խնդիրը պետական կառավարման մեջ է, որի հետևանքով ոչ միայն կասեցվում, խոչընդոտվում է տնտեսության զարգացումը, այլ նաև անհնարին դարձվում քաղաքացու ապրելու հնարավորությունը: Ցանկացած երկրի հաջողությունը կապված է պետական կառավարման համակարգի արդյունավետության հետ, իսկ այսօր մեր պետական համակարգի արդյունավետության մասին խոսելն անիմաստ է։

Մինեւնույն ժամանակ տնտեսագետը արձանագրում է․

-Եթե մենք անգամ ունենք ձեռբերումներ, ապա դրանք մեր կամքից անկախ ձեռքբերումներ են։ Ձեռքբերումները պայմանավորված են մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պայմաններով, 2022թ․ դրամական ներհոսքը ՀՀ կտրուկ աճեց պայմանավորված ՌԴ-ի դեմ իրականացվող պատժամիջոցներով, ինչի պարագայում մեր Կառավարությունը այսօր վստահ, այո, ասում է ունի տնտեսական աճ, բայց դա մեր երկրի վարած տնտեսական քաղաքականության արդյունքում ձեռք բերված աճ չէ։ Այնպես որ ինչպես նախորդ չորս տարիներին եւս չենք գրանցել որեւէ լուրջ տնտեսական հաջողություն:

Ամփոփելով խոսքը մեր զրուցակիցը ընդգծում է․

-ՀՀ-ի առջեւ ծառացած տնտեսական մարտահրավերները այսօր սարսափելի են, այն աստիճան, որ չի բացառվում, որ առաջիկայում հայտնվենք չափազանց ծանր տնտեսական եւ սոցիալական իրավիճակում։ Էլ չեմ հաշվում, որ Հայաստան են ներհոսում թուրքական կապիտալներ, իսկ այդ պարագայում ՀՀ-ն, որպես այդպիսին կդառնա առ ոչինչ, ամենադաժան մարտահրավերը հենց սա է, որին դիմակայելու առարկայական եւ արդյունավետ գործիքներ չունենք։ Ինչը մեծապես պայմանավորված է պետական կառավարման համակարգի սարսափելի ծանր մակարդակով։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում