Քաղաքապետարանում հանգրվանած պաշտոնյան` թքում է Նիկոլի ժողովրդավարության ճակատին․ ԱՀԱԶԱՆԳ

Թեմա
Մինչ Նիկոլի թավիշ կապած Հայաստանում, շարունակում են աղաղակել կեղծ ժողովրդական արժեքների ու Հայաստանից ժողովրդավարության բաստիոն «կռելու» մասին, Նիկոլի թրաշամանուկները աջ ու ձախ շարունակում են բիրդան աղա կտրած իրենց հունձն անել՝թքելով Նիկոլի աղաղակած կեղծ օրակարգերի, լոզունգների ու հայտարարությունների վրա: Այն նույն Նիկոլը, որ 2018-ին լոլո էր պատմում թե գալիս է արմատախիլ անելու, «կտրելու» կոռուպցիայի ապօրինության ու թալանի քոքը, այս տարիների ընթացքում ապացուցեց, որ խիստ հակառակ արժեքների կրողն է: Ավելին Նիկոլի թայֆան՝ յուր ապօրինությունների շքերթով ու աճպարարությամբ ժամ առ ժամ է նոր ռեկորդներ սահմանում թավշապատ Հայաստանում՝ եւս մեկ անգամ ապացուցելով, որ արատավոր բարքերը Հայաստանում գույնզգույն ծիլեր են շարունակում արձակել հենց այս իշխանությունների օրոք՝տրորելով մարդու իրավունքների հիմնարար ինստիտուտը: 
Нет описания.
 
Ահավասիկ, Երեւանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի «նայիչը», ոմն Հովիկ ով նաեւ Նորք-Մարաշ համայնքում գտնվող «Ավտոբուսի պարկ»-ի տնօրենն է, ըստ բնակիչներից ստացված ահազանգի այդ տարածքը խառնել է սեփական բոստանի հետ, շարունակելով ապօրինի կերպով ընդլայնել այն՝ անհարմարություններ ստեղծելով հարակից տարածքի բնակիչների համար:
Քաղաքապետրանի աշխատակից կոչվածը, ասել է թե «օրենքի մարդը» ՝ քայլում է այդ նույն օրենքի վրայով՝կանգ չառնելով ապօրինությունների այն շղթայի առաջ, որի արդյունքում արի ու տես որ կարող է հարակից տարածքի բնակչությանը բառիս բուն իմաստով աղետի առաջ կանգնեցնել: Սույն «վսեմագուչին», բացի այն, որ ապօրինի կերպով ընդյալնել է պետությանը պատկանող տարածքը, «վրաերթ» անելով շինարարական ու տեխնիկական բոլոր նորմերն ու կանոնները, դեռ մի բան էլ. յուր շինարարությունը իրականացրել է ըստ մեզ հասած տեղեկությունների, գազի բաշխիչ կայանի «քթի տակ»՝ մոռանալով, որ այդ արկածախնդրության, ապօրինության ու աճպարարության հետեւանքները կարող են անդառնալի ու կործանարար լինել ոչ միայն իր նման «Կինոյի Տղերքի», այլ նաեւ հարակից տարածքում ապրող բնակիչների համար:
 
Ուստի հորդորում ենք, Երեւանի քաղաքապետին, պատկան բոլոր կառույցներին, այդ թվում նաեւ Նիկոլի «կանտորային», լրջագույնս զբաղվելու սույն երեւույթի ծավալած ապօրինի գործունեությամբ ու արկածախնդրությամբ, քանզի մեկ անգամ չէ, որ քաղաքային իշխանությունները, եւ առհասարակ օրվա իշխանականները, նման անօրինականությունների ու ապօրինությունների արդյունքում ի ցույց են դրել իրենց ողջ պերճանքն ու թշվառությունը:
Ժամանակին, այդ նույն Նիկոլն էր որ նախկինների «աչքի շյուղը» տեսնում ու իրեն պատեպատ էր տալիս , հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի քաղաքապետարանում հանգրվանած ՔՊ-ականի «աչքի գերանը» Նիկոլը տեսնի եւ համապատասխան որոշումներ կայացնի:Եթե իհարկե, քաղաքապետարանի «աթոռի տակ» տեղավորված պաշտոնյան թքած եւ ճղած չունի Նիկոլի ժողովրդավարական արժեքների ու կեղծ օրակարգի վրա:
 
https://iravunk.com/sim/?p=244623&l=am/
Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում