«Փաստ». «Հանձնարարականները» հստակ կատարվում են
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության (Մ6) ղեկավար Ռիչարդ Մուրին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: «Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, սա Մուրի այցի միայն երևացող կողմն է, իսկ օրակարգն իրականում այլ «երանգներ» է ունեցել։
Մասնավորաբար, ինչպես փոխանցում է թերթի կառավարական աղբյուրը, բրիտանական հետախուզության պետը հստակ առաջ է քաշել Հայաստանում հակառուսականության ալիքին նոր թափ հաղորդելու առաջնայնության հարցը։ Նա իշխանություններին առաջարկել է Լաչինում ստեղծված իրավիճակը որպես պատեհ առիթ օգտագործել և հրապարակավ, այդ թվում՝ իշխանությունների մակարդակով, թիրախավորել ՌԴ քաղաքականությունը։ Ինչպես երևում է, այդ «հանձնարարականն» աշխատել է. օրինակ՝ կառավարության վերջին նիստում ականատես եղանք, թե ինչպես բաց տեքստով Փաշինյանը խոսեց «խաղաղապահների անգործության» մասին, մինչ այդ ՔՊ այլ ներկայացուցիչներ (բավական բարձր տրամաչափի) ևս «քլնգել» էին ռուսներին։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

