Ով է իրականում Իմամօղլուն եւ ինչ դիրքորոշում ունի հայերի նկատմամբ

Հանդիպում

տամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով 2023 թվականի ամռանը կայանալիք նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցներից և վերջինիս հաղթելու բարձր շանսեր ունեցող թեկնածուներից մեկն է, նախօրեին դատապարտվել է 2 տարի 7 ամիս 15 օր ազատազրկման։ Միևնույն ժամանակ Իմամօղլուի նկատմամբ որոշում է կայացվել կիրառել Թուրքիայի քրեական օրենսգրքի 53-րդ հոդվածը, որը սահմանում է քաղաքական գործունեության արգելք՝ 5 տարի ժամկետով։ 

Սակայն, ինչպես երեւում է, սա նրան առանձնապես չի մտահոգել եւ վերջինս շարունակում է իր քննադատություննեևը Էրդողանի հասցեին, ընդգծելով.  «Մտածում էի, որ Էրդողանն ամեն գիշեր ինձ է տեսնում երազում, սակայն այս պահից սկսած նրա համար մղձավանջ եմ դառնալու»։

Իրականում ի՞նչ է կատարվում Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում այս օրերին, ո՞վ է Էքրեմ Իմամօղլուն, ի՞նչ դիրքորոշում ունի հայերի վերաբերյալ այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Պոլսի «Ակօս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ, ով անդրադառնալով մանրամասներին նախ նկատեց.

-Ի սկզբանե  Էքրեմ Իմամօղլունի քաղաքապետ ընտրվել շատ մեծ գլխացավանք էր Էրդողանի համար, որովհետեւ վերջինս ակնհայտ դեմարշ է արել Էրողանի ցանկացած գործողությունների նկատմամբ, հետեւաբար առաջին իսկ օրվանից սկսած Էրդողանը ջանք ու եռանդ չէր խնայում  Էքրեմ Իմամօղլուի աշխատանքներին ստվեր գցելու համար: Վերջին զարգացումներն էլ վերը նշվածի տրամաբանական շղթայի մասն է: Այս անգամ Էրդողանը ողջ իրավական ռեսուրսը կիրառել է, որպեսզի վերջիններս «ապացուցեն», որ  Էքրեմ Իմամօղլուն քաղաքապետարանում պաշտոնների է նշանակել ահաբեկիչների կամ ահաբեկչության հետ առնչվող մեղադրանքներով դատված հարազատների հետ: Բուն մեղադրանքը սա է, անշուշտ որեւէ մեկը չի հավատում այս մեղադրանքին, բոլորը գիտեն, որ տվյալ մեղադրանքը շինծու է, հիմա տեսնենք, թե բարձր դատարանը ինչ որոշում կկայացնի: Այլ խոսքով, ընտրություններին ընդառաջ Կառավարությունը թափ է տվել Ստամբուլի քաղաքապետի դեմ հալածանքների շղթան: 

-Ասում են, որ տեղի ընդդիմադիրները, ովքեր հավակնում են նախագահի պաշտոնին կոնսուլիդացվում են  Էքրեմ Իմամօղլուի շուրջ, այդպե՞ս է:

-Ճիշտ է, հիմնականում նրա շուրջ կոնսուլիդացվել են ընդդիմադիր պատգամավորները, որոնց նկատմամբ ոստիկանությունը չի խորշում բիրտ ուժ կիրառել, հաշվի չառնելով անգամ անձեռնմխելիության փաստը:

-Պարոն Էստուկյան, որեւէ հայամետ դիրքորոշմամբ երբեւէ աչքի ընկե՞լ է ընդդիմադիր քաղաքապետը:

-Ո՛չ,  Էքրեմ Իմամօղլուի մասին ո՛չ կարելի է ասել, որ հայամետ է, ո՛չ էլ հակառակը: Նա այս առումով որոշ չեզոքություն է պահում, բայց իր ներկայացրած կուսակցությունը քարոզում է իբր ժողովրդավարություն: Սակայն, փաստ է, որ Թուրքիայում երբեք լիարժեք ժողովրդավարություն գոյություն չի ունեցել, խոսքը ընդամենը թվացյալի մասին էր: Սակայն վերջերս անգամ թվացյալ ժողովրդավարությունից զրկվեցինք, դրա համար էլ  Իմամօղլուն հենց այդ նշանաբանով է առաջնորդվում, քաջ գիտակցելով, որ դրանով կարող է ժողովրդի համակրանքը շահել, որովհետեւ ժողովրդավարության կարիքը այսօր այստեղ շատ-շատ անհրաժեշտ գործոն է: Պետք է ասեմ, որ  էրդողանամերձ «Գորշ գայլերի» վարկանիշն էլ  բավականին նվազել է: Եթե նախկինում ընտրությունների համար 10 տոկոսի շեմը հաղթահարելով կարող էին խորհրդարան մտնել,  ապա զգալով  առաջիկա պարտության «հոտը», 10 տոկոսը իջեցրեցին 7 տոկոսի, բայց սա էլ բավարար չի լինի: Ավելին ասեմ, շատ հավանական է, որ Էրդողանի հենարան կուսակցությունը այդ 7 տոկոսի շեմն էլ չհաղթահարի առաջիկայում եւ զրկվի խորհրդարան մտնելուց:

-Տվյալ կուսակցությունից ՀՀ-ում կա՞ն գործող անձիք:

-Ո՛չ, ՀՀ-ում այդ կուսակցության թեկուզ ծպտյալ ձեւով ներկայացուցիչներ չկան, թեեւ լրտեսների մասով կարծիք չեմ կարող ունենալ: Որովհետեւ լրտեսը ինքնին բացահայտող որեւէ արարքից խուսափում է, բայց չեմ բացառում, որ տուրիստի կարգավիճակով եկող մարդը կարող է այլ նպատակներ ունենալ: Եվ այդ տեսակ աշխատելու համար պարտադիր պայման չէ լինել տվյալ կուսակցության համար աշխատող մարդ, բացառված չէ, որ նաեւ հայ կարող է լրտես լինել, չեմ կարող բացառել:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում