Միհրան Պողոսյանի անձնական թիկնապահի և վարորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Իրավական

Հսկող դատախազը 2022 թվականի դեկտեմբերի 21-ին հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումներ է կայացրել 2008-2016 թվականներին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի անվտանգության աշխատակից Է.Ս.-ի և վարորդ Հ.Բ.-ի նկատմամբ:  Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։

Մասնավորապես՝ նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ն իր անձնական թիկնապահ Է.Ս.-ին (2008 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի ապրիլ) նշանակել է Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատու, իսկ անձնական վարորդ Հ.Բ.-ին (2009 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2016 թվականի ապրիլ)՝ նույն բաժնի առաջատար խորհրդատու, սակայն նրանց հանձնարարել է օրենքով սահմանված իրենց լիազորությունների իրականացման փոխարեն՝ ապահովել իր անձնական անվտանգությունը:
Այնուհետև, Է.Ս.-ն և Հ.Բ.-ն՝ որպես անվտանգության աշխատակից և վարորդ, մշտապես ուղեկցել են նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ին, կատարել նրա անձնական բնույթի հանձնարարությունները: Այսպիսով, նրանք՝ որպես ԴԱՀԿ ապահովող ծառայության օպերատիվ բաժնի աշխատակիցներ, փաստացի աշխատանքի չեն հաճախել, սակայն ՀՀ պետական բյուջեի միջոցներից, ինչպես նաև գլխավոր հարկադիր կատարողի տնօրինման տակ գտնվող՝ ԴԱՀԿ ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից, Մ.Պ.-ի հանձնարարությամբ ստացել են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:

Արդյունքում, գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից Է.Ս.-ի դեպքում հափշտակել է ընդհանուր 22 մլն 117 հազար 820 դրամ առանձնապես խոշոր չափերով գումար, իսկ Հ.Բ.-ի դեպքում՝ 21 մլն 754 հազար 643

2022 թվականի դեկտեմբերի 22-ին հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին կայացված որոշումները մեղադրանք ներկայացնելու նպատակով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Մինչ այս՝ 2022 թվականի մայիսի 20-ին, որոշում է կայացվել նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ին ներգրավել որպես մեղադրյալ այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, հինգ առանձին դեպքերում վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույք, չարաշահել, ինչպես նաև անցել է իր պաշտոնեական լիազորությունները, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ, և օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Մասնավորապես, 2013-2015 թվականներին և 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում իր ծառայողական և անձնական կարիքները հոգալու համար նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ն պետական բյուջեի՝ հարկադիր կատարման ծառայությանը հատկացված միջոցներից, ինչպես նաև գլխավոր հարկադիր կատարողի տնօրինման տակ գտնվող՝ նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից, իրեն սպասարկող չորս ավտոմեքենաների համար դուրս է գրել պետական բյուջեում մեկ ավտոմեքենայի պահպանման համար նախատեսված տարեկան ծախսը՝ 1 մլն 200 հազար դրամը գերազանցող քանակի ու գումարի բենզին: Արդյունքում,  Մ.Պ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված ընդհանուր՝ 40 մլն 746 հազար 500 դրամ առանձնապես խոշոր չափերով գումարը:

Բացի այդ, Մ.Պ.-ն, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում, Արդարադատութան նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայությունում իր մտերիմներին նշանակել է տարբեր պաշտոնների: Նրանք չեն հաճախել աշխատանքի, չեն կատարել իրենց գործառութային պարտականությունները, սակայն նրանց անվամբ հաշվարկվել և պետական բյուջեի միջոցներից վճարվել է առանձնապես խոշոր չափերի՝ 59 մլն 39 հազար 668 դրամ:

 

Մ.Պ.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, օրենքով սահմանված արգելքին հակառակ, հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն, վստահված անձանց միջոցով մասնակցել տարբեր՝ այդ թվում արտասահմանում հիմնադրված կազմակերպությունների կառավարմանը, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, այն չարաշահելով և անցնելով, շահադիտական և անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր և փոխկապակցված անձանց համար ստեղծել է տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար առավելություններ և բարենպաստ պայմաններ: Այնուհետև, թաքցրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանն իր մասնակցության արդյունքում ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 568 մլն 830 հազար դրամին համարժեք 1 մլն 190 հազար ԱՄՆ դոլարի ծագման իրական աղբյուրը՝ այդպիսով օրինականացնելով այն»: 

Ծանուցում.

հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում