Ինչի՞ց է վա­խե­նում Ար­տակ Բեգ­լա­րյա­նը, որ ի­րա­կան պա­տաս­խա­նա­տու­նե­րի ա­նուն­նե­րը չի ա­սում. Քոչարյան

Ներքաղաքական

Արդեն 12-րդ օրն է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Հայաստանին կապող արցախյան միակ կյանքի ճանապարհը ադրբեջանական կեղծ «բնապահպանները» շարունակում են փակ պահել: Այս մասին «Իրավունքը» զրուցել է մեդիափորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ:

— Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակին համահունչ չեն այն քայլերը, որոնք տեսնում ենք այս օրերին: Ի՞նչ կարող է անել Հայաստանը, որ չի անում:

— Նախ` Հայաստանի Հանրապետությունը պետք է զբաղվի իր քաղաքացիներով: 120 հազար հոգի, որոնք հիմա գտնվում են Արցախում, ունեն ՀՀ անձնագիր եւ դե յուրե ՀՀ քաղաքացի են: Հայաստանի Հանրապետությունը, որպես պետություն, պարտավոր է ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը: Ավելին` պետք է ստեղծի ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում, ե՛ւ ամբողջ աշխարհում այնպիսի պայմաններ, որպեսզի Ադրբեջանը երկար մտածի ապագայում եւս մեկ անգամ այսպիսի շրջափակում կազմակերպելու համար: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունն անվտանգային առումով որեւէ քայլ չի անում, մատը մատին չի տալիս եւ ամեն ինչ փորձում է բարդել ռուս խաղաղապահների վրա, որը, իմ կարծիքով, սխալ է: Ռուս խաղաղապահներն իրենց ֆունկցիան կատարում են, եւ այն ավելի հաջող կլինի, եթե Հայաստանի Հանրապետությունն իր կողմից նաեւ խառնվի այս գործընթացներին:

— 10 եւ ավել օր ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց նստացույց իրականացրեց Արցախի նախկին պետնախարար, այժմ` պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը: Արդյոք սա ամենաարդյունավետ քայլն էր` հանուն Արցախի ապաշրջափակման, որ հնարավոր էր անել:

— Արտակ Բեգլարյանի` ՄԱԿ-ի դիմաց նստելն ինձ համար բավականին անհասկանալի էր: Այսօր արդեն հարցեր են առաջանում` Արցախում դեղամիջոցների, հացահատիկի պակասորդի հետ կապված: Որպես պետնախարար ինչո՞վ էր զբաղվել Արտակ Բեգլարյանը՝ մեկուկես տարվա ընթացքում, եթե ընդամենը 10-11 օր է անցել շրջափակումից, եւ արդեն որոշակի խնդիրներ կան Արցախում պարենային ապրանքների հարցում: Եվ ի՞նչ է հիմա անում այս ուղղությամբ Արտակ Բեգլարյանը` լինելով պետնախարարի խորհրդական: Իհարկե, գովելի է նրա ՄԱԿ-ի դիմաց նստելը, բայց իմ կարծիով՝ ՄԱԿ-ի դիմաց մի քիչ ուրիշ մարդիկ պետք է նստեին, ոչ թե` գործող պաշտոնյաներ: Բացի այդ, անհասկանալի էր, որ այս ամենի համար Արտակ Բեգլարյանը համար մեկ պատասխանատու նշանակեց ռուս խաղաղապահներին: Հարց է առաջանում՝ ինչի՞ց է վախենում Արտակ Բեգլարյանը, որ իրական պատասխանատուների անունները չի ասում, ովքեր հասցրել են Արցախն այս իրավիճակին: Խոսքը Նիկոլ Փաշինյանի եւ իր նախկին անմիջական ղեկավար Արայիկ Հարությունյանի մասին է: Շատ հեշտ է ռուսներին մեղադրել այն բանի մեջ, որի հիմնական մեղավորները նույն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած Նիկոլ Փաշինյանն է եւ դրա դեմ չդիմադրած Արայիկ Հարությունյանը: Դրա համար էլ վերջին օրերին հորդորում էի Արտակ Բեգլարյանին վերադառնալ ավելի ռացիոնալ դաշտ եւ այնտեղ, որտեղ ինքն ավելի պիտանի կլինի: Ի վերջո, ՄԱԿ-ը որեւէ հարց չի լուծում:

— Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորների հիմնական թեզը հետեւյալն է, թե Հայաստանը ինչպես կարող է անել Բերձորի միջանցքի բացման ուղղությամբ մի բան, որը չի կարողանում անել անգամ ավելի հզոր Ռուսաստանը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ադրբեջանական կողմը եւ հայկական կողմի որոշ ներկայացուցիչներ դրդում են Ռուսաստանին անցնել ավելի կտրուկ քայլերի, որը կօրինականացնի Թուրքիայի մուտքը այս տարածաշրջան: Իմ կարծիքով՝ այն մարդիկ, ովքեր սադրում են Ռուսաստանին, նույն հստակ նպատակն ունեն դրված եւ գործում են այն խորհուրդներով, որոնք իրենց տվել են մի պետության կողմից, որը համարվում է ամենախոշոր ներդրողն Ադրբեջանում, եւ որի հետախուզության ղեկավարը մեկ շաբաթվա ընթացքում հանդիպել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի եւ Հայաստանի վարչապետի հետ: Այստեղ ավելի գլոբալ պրոցես է գնում ՌԴ-ի դեմ, եւ օջախներ են ստեղծվում, որի հիմնական նպատակն այն է, որպեսզի կարողանան Ռուսաստանին ավելի թուլացնել ուկրաինական ճակատում: Այսպես ասեմ` հիմնական, բախումը տեղի է ունենում Ուկրաինայում, եւ Ռուսաստանին թուլացնելու կամ ուշադրությունը շեղելու համար օջախներ են ստեղծվում եւ, ցավոք, մեր տարածաշրջանն է դառնում այդպիսի օջախ: Վրաստանը շատ ավելի խոհեմ է իրեն պահում այս ամենում, բայց ոչ Հայաստանը եւ Ադրբեջանը: Իհարկե, հեշտ է մեղադրել ռուս խաղաղապահներին, միգուցե իրենք էլ ինչ-որ մեղքի բաժին ունեն, բայց էլի եմ ասում՝ թիվ մեկ պատասխանատու նշանակել այս ամենի համար Ռուսաստանին, առնվազն ազնիվ չէ:

— Իսկ տեղեկատվական դաշտում կարողացա՞նք միջազգային հանրությանը հասցնել, որ Արցախում, իրոք, իրավիճակն օրհասական է, եւ արցախահայությանը ոչ թե հումանիտար աղետ է սպառնում, այլ նրանք արդեն իսկ հումանիտար աղետի մեջ են:

— Որոշակի արձագանքներ կան` զուտ հայկական լոբբինգի առումով, բայց մենք տեսնում ենք, որ նույն միջազգային հանրությունը բացարձակապես չի խոսում պաշտոնական մակարդակով Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասով, չեն աղաղակում եւ չեն պարտադրում Ալիեւին ապաշրջափակել ճանապարհը: Մինչդեռ այդ միջազգային հանրությունը, որոնց սիրում է մեջբերել Նիկոլ Փաշինյանը, Հայաստանին պարտադրում է Արցախը հանձնել Ադրբեջանին: Այնպես որ, միջազգային հանրությունը չի խառնվի այնքան ժամանակ, մինչեւ, ենթադրենք, իր նպատակին չհասնի: Միակ խանգարող հանգամանքը տարածաշրջանում, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումն է: Բայց, ցավոք, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունն անտեսում է այդ դիրքորոշումը եւ շարժվում Պրահայում ձեռք բերված ստորացուցիչ պայմանավորվածություներով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում