Հայաստանի հանրապետության ադրբեջանական իշխանություններն են մեղավոր. Նարեկ Սամսոնյան

Ներքաղաքական

«Իրավունքը» զրուցել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ հետ:

— 12-րդ օրն է, որ արցախահայությունը գտնվում է շրջափակման մեջ, հարյուրավոր հիվանդներ չեն կարողանում անհրաժեշտ բուժում ստանալ, տրանսպորտի ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի եւ վառելիքի պակասին, Արցախում հումանիտար աղետ է, ի վերջո ո՞վ է պատասխանատու այս մարդկանց ճակատագրերի համար:

— Բնականաբար` իշխանությունները, դրա մասին բազմիցս առիթ եմ ունեցել արտահայտվելու: Իմ կարծիքը չի փոխվել` ստեղծված իրավիճակի համար  Հայաստանի Հանրապետության ադրբեջանական իշխանություններն են մեղավոր: Եվ եթե անգամ միջազգային մեխանիզմներ են հարկավոր կիրառել, որպեսզի հանգուցալուծվի այս իրավիճակը, դա պետք է բացառապես արվի իշխանությունների կողմից, որը չի արվում: Հետեւաբար աներկբայորեն պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է ՀՀ իշխանությունների վրա:

Ի՞նչ հնարավոր գործողություններ պետք է իրականացնի իշխանությունը, որ Սփյուռքը, ինչպես նաեւ միջազգային հանրություն ուշադրությունը կենտրոնացնի  Արցախի այսօրվա իրավիճակի վրա:

— Իմ կարծիքով` իշխանությունները համախմբելու փոխարեն չպետք է պառակտումով զբաղվեն, եւ պետք է լինեն հայկական շահերը ներկայացնող եւ ոչ ավելին: Իշխանությունները հայկական շահը չեն ներկայացնում: Համախմբելու,  դրսում թշնամիների հարցերը լուծելու փոխարեն` ներսում են թշնամիներ փնտրում: Եվ քանի որ ներսի թշնամիների հարցերով են զբացված, նրանք չեն կարող դրանով զբաղվել: Հետեւաբար, եթե իշխանությունը լիներ հայկական շահի տեսանկյունից խոսող եւ գործող, իշխանությունը կկարողանար Ձեր նշած գործողություններն անել՝ համախմբել Սփյուռքին, նաեւ կկարողանար միջազգային կառույցներին ցույց տալ, պարտադրել, որ վիճակն այսպես է եւ պետք է լուծել: Բայց քանի որ իշխանությունն այսպիսին չէ, ոչ մի միջազգային կառույց չի կարող լուրջ ընդունել նրանց կողմից ասված որեւէ բան: Օրինակ` միջազգային կառույցի ղեկավար լինեիք, դուք ինչպե՞ս կընդունեիք, եթե, օրինակ, Ադրբեջանի իշխանությունների կողմից ողջունված եւ ադրբեջանական շահերով կաշկանդված քաղաքական իշխանությունը Ձեզ ասեր՝ « այսինչ բանն արեք»: Կասեիք չէ՞, «ախր դու ո՞վ ես, որ մեզ նման բան ասես»:

Այսօր փաստացի Հայաստանի միակ դաշնակիցը ՌԴ-ն է, արդյո՞ք իշխանությունը համագործակցում է Ռուսաստանի հետ եւ անում հնարավորինս` օգնություն ստանալու համար:

— Այսօր Հայաստանի ոչ միայն ստորագրված ռազմավարական գործակիցը, այլեւ բնական դաշնակիցը Ռուսաստանն է, դա փաստ է: Եվ ՀՀ իշխանությունները դրա հակառակն են անում, այսինքն` ամեն ինչ անում են, որպեսզի ռուսների հետ մեր հարաբերությունները փչանան: Տակից ՌԴ-ի դեմ անում են ամեն ինչ: Թե՛ արտաքին քաղաքական ճակատում, թե՛ ներքին քաղաքական ճակատում հակառուսականություն են տարածում: Եվ դա էլ են նորմալ համարում, որովհետեւ ռուսները ՀՀ բնական դաշնակիցն են, ոչ թե` Ադրբեջանի դաշնակիցը: Քանի որ այս իշխանություններն այլ մարդկանց կողմից են նշանակված, նորմալ եմ համարում, որ անում են այն, ինչ որ անում են:

Այս փուլում ի՞նչ գործողություններ, քայլեր պետք է անի ընդդիմությունը, որովհետեւ համախմբված դիմակայություն, պահանջ արդեն 12-րդ օրն է փողոցում չկա:

— Ասեմ Ձեզ՝ ընդդիմությունը 2018 թվականից սկսած մինչ օրս ունի մեկ գործ անելու՝ իշխանափոխություն: Քանի որ ընդդիմությունը իշխանափոխություն չի իրականացրել, այլ ֆունկցիա չունի Հայաստանում: Ընդդիմության գործառույթը իշխանափոխություն իրականացնելն է: Ես շատ ցավով եմ արձանագրում, որ ընդդիմությանը դեռեւս չի հաջողվել իրականացնել իշխանափոխություն, որովհետեւ ես եւս հանդիսանում եմ ընդդիմության մի մաս: Բայց փաստը մնում է փաստ, որ ընդդիմությունը դեռեւս չի կարողացել եւ չի կարողանում իրականացնել իշխանափոխություն: Եվ ամեն հաջորդ փորձի տապալում բերում է ավելի վատ իրավիճակ Հայաստանի համար, քան դրա նախորդ իրավիճակն էր: Մենք ունենում ենք օրեցօր ուժեղացող հակահայկական իշխանություններ եւ օրեցօր թուլացող ու քայքայվող հանրային իմունիտետ՝ այդ իշխանությունների դեմ պայքարելու համար:

ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=244501&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ