Այս իշխանությունները մեխի գլուխ են. Աշոտ Անդրեասյան

Տեսանյութեր

«Անկախության սերունդ» շարժման ղեկավար ԱՇՈՏ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ «Իրավունք TV»-ի տաղավարում ասաց, որ ունենք ապիկար իշխանություն, որոնց շահերից չի բխում հակազդել թշնամուն, ինչի համար ասում են, թե ո՛չ գործիք ունեն, ո՛չ լծակ:

— Մի ՔՊ-ական պատգամավոր կա (ես իրենց անունները չեմ հիշում, որպեսզի չծանրաբեռնեմ իմ ուղեղը) ասել էր, որ նույնիսկ Հայաստանի անվտանգությունը չեն կարողանում ապահովել, ինչպե՞ս պետք է ապահովեն Արցախի անվտանգությունը կամ Բերձորի միջանցքի բաց լինելը: Այս ամենը ցույց է տալիս, որ այս իշխանությունները բուն իմաստով մեխի գլուխ են: Եվ առհասարակ, եթե չեն կարողանում ապահովել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը եւ ժողովրդին համախմբել միասնական մի գաղափարի շուրջ, հարց է առաջանում` ինչ գործ ունեն այս երկրի ղեկին ու ամենաբարձր պաշտոններում: Հետեւապես, կարծում եմ, որ Բերձորի միջանցքի խնդիրն այդքան հեշտ լուծվող չէ: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում աշխատանքային քննարկում տեղի ունեցավ Բերձորի միջանցքի բացելու վերաբերյալ, բայց դրանք բացառապես կոչեր են: Կարելի էր ավելի հայանպաստ եւ ավելի կոշտ արտահայտություններ եւ կոչեր հնչեցնել: Սա եւս գալիս է մեր իշխանությունից եւ դիվանագիտությունից: Պարզապես, բոլորը դատապարտեցին, ինչ-որ ստանդարտ ժողովրդավարական ելույթներ ունեցան` մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված, բայց ի՞նչ եղավ… Զարթնել ենք քնից, բայց Բերձորի միջանցքը դեռ փակ է: Մեր հայրենակիցները դեռեւս շրջափակման մեջ են, խնդիրը լուծված չէ, սննդամթերքը վերջացել է, երկու հոգի մահացել են` դեղորայքի պակասի պատճառով, ցրտաշունչ ձմեռ է Արցախում, եւ ամեն վայրկյան կարող է գազի խնդիր առաջանալ, էլեկտրաէներգիան անջատվի 21-րդ դարում: Այս ամենը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը երկրները հարմարեցնում են իրենց շահերին: Միֆ է, չկա ժողովրդավարություն, չկան արժեքներ եւ նորմեր: Ու այս իրավիճակում հայտնվեցինք, որովհետեւ ՀՀ ղեկավարը դավաճան, կապիտուլյանտ, փնթի Նիկոլ Փաշինյանն է, ում մենաշնորհն է այն խնդիրները, որոնք ունենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.-Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում